Երեք մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել Բաշկիրիայում երկու գնացքների բախման հետևանքով
Արտակարգ Պատահար
Երեք մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել Բաշկիրիայում երկու գնացքների բախման հետևանքով: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Բաշկիրիայի արտակարգ ծառայությունների՝ սեփական աղբյուրը:
Բախման փաստը հաստատել են նաև Բաշկիրիայի ԱԻՆ-ում:
«Պատահարը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 15:05-ին՝ Ուչալա քաղաքում: Բնակավայրը վնաս չի կրել:
Արտակարգ պատահարի հետեւանքով գնացքների ուշացումներ չեն եղել:
Կատարվում են վթարավերականգնման աշխատանքներ»,- հաղորդել են Բաշկիրիայի ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից:
Տուժողը հոսպիտալացվել է:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում