Հեռացումն ազդեց խաղի ելքի վրա. Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ
Սպորտ
Ֆուտբոլի Ղազախստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկի խոսքով ղազախ ֆուտբոլիստի հեռացումն ազդեց խաղի ելքի վրա:
«Մեր ֆուտբոլիստները կատարում էին իրենց աշխատանքը, մինչև խաղադշտից կհեռացվեր մեր ֆուտբոլիստը: Երկրորդ կեսում մենք հավասար խաղ էինք խաղում: Հեռացումն ազդեց խաղի ելքի վրա: Իմ կարծիքով՝ երկրորդ դեղին քարտն անտեղի էր: Հայաստանի հավաքականին մաղթում եմ, որ հետագայում ևս պայքարի և աշխարհի առաջնության ուղեգիր նվաճի»,-հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ղազախ մարզիչը:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի թիմը 2:0 հաշվով գերազանցեց Ղազախստանի հավաքականին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը