Արազ Օզբիլիսը խփած գնդակը նվիրում է Գևորգ Ղազարյանին
Սպորտ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Արազ Օզբիլիսը Ղազախստանի դեմ խփած գնդակը նվիրում է Գևորգ Ղազարյանին:
«Մենք ունենք երեք միավոր և ուրախ ենք երկրպագուների և բոլորի համար:Ես անընդհատ աշխատում եմ ինձ վրա, և դա միակ բանն է, որ կարող եմ անել: Խփածս գնդակը նվիրում եմ Գևորգ Ղազարյանին: Հույս ունեմ, շուտ կլավանա: Մենք ուրախ եմ նման երկրպագության համար: Ամեն ինչ անում ենք հենց նրանց համար»,-լրագրողների հետ զրույցում ասաց Օզբիլիսը:
Հայաստանի հավաքականը հաղթեց ղազախներին:
Նախնական հետազոտությամբ Գևորգի մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձև կապանների մասնակի պատռվածք և մենիսկի վնասվածք: Գևորգ Ղազարյանի ոտքն այժմ գիպսի մեջ է: Նա արդեն վաղը կմեկնի Գերմանիա' հետազոտության: Ամենայն հավանականությամբ, Գևորգ Ղազարյանը կենթարկվի վիրահատության:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը