Վլադիմիր Հակոբյանը Շարժայի մրցաշարի առաջատարներից հետ է մնում կես միավորով
Սպորտ
«Շարժա Մասթերս» մրցաշարում տեղի ունեցան 3-րդ և 4-րդ տուրերի պարտիաները:
3-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը հաղթանակ տոնեց, իսկ Գաբրիել Սարգսյանն ու Էդուարդ Հակոբյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով:
«Շարժա Մասթերս»-ի 4-րդ տուրում Հայաստանի երեք պատվիրակներն էլ հաղթանակներ տոնեցին. Վլադիմիր Հակոբյանը առավելության հասավ Սիրիան ներկայացնող Ալ-Հիշամ Յագշիի նկատմամբ, Գաբրիել Սարգսյանը' Դուանե Ռովեյի, իսկ պատանի Էդուարդ Հակոբյանը ուժեղ գտնվեց Հնդկաստանը ներկայացնող կանանց գրոսմայստեր Պադմինի Ռութից, ով վերջերս ավարտված աշխարհի կանա նց առաջնության առաջին փուլում հաղթանակ էր տոնել Էլինա Դանիելյանի նկատմամբ:
4 տուրից հետո աղյուսակը գլխավորում են 5 շախմատիստ, ովքեր 4 հնարավորից վաստակել են նույնքան միավոր: Վլադիմիր Հակոբյանը 4 հնարավորից իր ակտիվում գրանցել է 3.5 միավոր և ընթանում է առաջատարներին հետապնդողների խմբում, Գաբրիել Սարգսյանը վաստակել է 3 միավոր, իսկ Էդուարդ Հակոբյանը' 2:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը