Արա Այվազյանը նշանակվել է Հոնդուրասում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Արտաքին Քաղաքական
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Մեքսիկայում ՀՀ դեսպան Արա Այվազյանին համատեղության կարգով դեսպան է նշանակել նաև Հոնդուրասում: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով' որոշում եմ.
Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա ԱՅՎԱԶՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Հոնդուրասի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը' Մեխիկո)»,- ասված է ՀՀ Նախագահի հրամանագրում:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին