«Մելիք Սաֆարյանը մրցակցությունից դուրս է»
Բլոգոսֆերա
Աշոտ Գաբրիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ընտրությունների օրվա մոտենալուն զուգահեռ՝ է՛լ ավելի մեծ հրատապություն է ձեռք բերում այն հարցը, թե որ ուժին կամ որ անհատին պետք է վստահել երկրի կառավարման ղեկը: Եթե համամասնական ընտրակարգի պարագայում ամեն բան հասկանալի է, ապա ռեյտինգային ընտրակարգի պարագայում հասարակությունն իսկական փորձության առջև է կանգնած. թեկնածուները չափից շատ են, խայտաբղետ:
Իրականում, սակայն, ճիշտ որոշում կայացնելն այնքան էլ բարդ չէ. հարկավոր է ընդամենը ուշադրություն դարձնել թեկնածուների անցած ուղուն, անձնական որակներին, որպեսզի պարզ դառնա՝ հատկապես ով է արժանի ժողովրդական վստահության քվեին: Այս առումով Երևանի Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում առաջադրված Մելիք Սաֆարյանը, ով ներկայացնում է «Ծառուկյան» դաշինքը, գործնականում մրցակցությունից դուրս է: Բավական է ընդամենը թեկուզ հպանցիկ կերպով ուսումնասիրել այս թեկնածուի թողած հետագիծն ու կյանքի ուղին, որպեսզի պարզ դառնա՝ նա այն բացառիկներից է, ում հաջողվել է չկեղտոտվել, ում հաջողվել է մարդ մնալ, ով երբեք չի դավաճանել այն մարդկային արժեքներին, որոնք մարդուն մարդ են պահում: Այս ամենի լավագույն գնահատականը, թերևս, հենց ինքը՝ ժողովուրդն է տալիս, քանի որ ժողովրդի շրջանում նրա ունեցած վարկանիշն իրոք որ հսկայական է, ինչն արդյունք է նրա՝ մշտապես ժողովրդին մոտ կանգնած լինելու հետ: Վստահաբար, հենց նման մարդիկ են, որ պետք է մաս կազմեն ապագա խորհրդարանին՝ հաղորդելով դրան մարդկային դեմք ու հեղինակություն»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում