«Էմոցիոնալ տղա ա, կարող ա մի շարժում էլ էս կողմ-էն կողմ անի, մի դարձրեք դա ազգային հարց»
Բլոգոսֆերա
Խնդրում եմ ու կոչ եմ անում' Հարութին մի դրեք ու քլնգեք, նա մեր հաղթանակների, սիրո ու ընդհանրապես մեր տեսակի երգիչն ա, մի ուրացեք էդպես հեշտուհանգիստ, հիշեք ինչքան ենք երազել, ծիծաղել ու լացել նրա երգերի տակ: Լևոնը Շարաֆյան ճիշտ ա նկատում' էմոցիոնալ տղա յա, կարող ա մի շարժում էլ էսկողմ էնկողմ անի, մի դարձրեք դա ազգային հարց: Մենք շատ ավելի կոնկրետ ու վտանգավոր թշնամիներ, դավաճաններ ունենք հիմա մեր մեջ, որոնք Հայաստանը դրսից հետևողականորեն քանդողների քստմնելի փողերին ինքնակամ գերի են դարձել ու պարտվողական մտքեր են քարոզում: Ու նաև էդ ճամբարից են անամոթաբար հիմա Հարութի անունը հոլովում…
Նրանից, որ Գորբաչյովը ժամանակին Այթմատովին նստեցրել էր կողքը' Այթմատովը պակաս տաղանդավոր ու պակաս ընթերցված չդարձավ: Սերժ Սարգսյանը Շարլ Ազնավուրին ասեց' մենք բոլորս կանցնենք, կգնանք, կմնաք Դուք ու Ձեր արվեստը, Մաեստրո…: Հայտնություն չի արել նա, ասել ա էն, ինչը բոլորս գիտենք վաղուց:
Չարժի, պետք չի իրար միս կրծել, մենք էդ շռայլությունն իրավունք չունենք միմյանց հանդեպ թույլ տալու, մասնավորապես' ժողովրդի կողմից ընդունված, իսկապես սիրված արվեստագետի նկատմամբ, ախր սահմանին կանգնած ա թուրքը ու շարունակում ա մեզ վրա կրակել, մերոնց սպանել:
Էդպես հեշտ չի կարելի ատել միմյանց' մեր դարավոր թշնամին մեր էդ թուլությունն էլ լավ գիտի և իսկապես ուրախանում ա դա տեսնելով, մի ուրախացրեք էդ ստահակին:
Քրիստ Մանարյանի ֆեյսբուքյան գրառումը


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում