Վախճանվել է էլեկտրոնային երաժշտության ռահվիրա Իկուտարո Կակեհասին
Այլ
87 տարեկան հասակում վախճանվել է էլեկտրոնային երաժշտական գործիքներ արտադրող Roland Corporation ընկերության հիմնադիր, ճապոնացի ինժեներ Իկուտարո Կակեհասին, տեղեկացնում է BBC-ն:
1972 թվականին Կակեհասին հիմնել է Roland ընկերությունը, որն արագորեն դարձել է համաշխարհային առաջատարներից մեկն էլեկտրոնային երաժշտական գործիքների եւ վերահսկիչների մշակման եւ արտադրության բնագավառում:
Կակեհասին, այլ բաների թվում, ստեղծել է մի շարք մեծ ժողովրդականություն վայելող դրամ- մեքենաներ, այդ թվում՝ հռչակավոր TR-808-ը, որն օգտագործել են հայտնի շատ երաժիշտներ՝ Մարվին Գեյից մինչեւ Քանյե Ուեսթը: TR-808-ը մինչ օրս ակտիվորեն կիրառվում է հիփ-հոփում, էլեկտրոյում, մինիմալ-տեխնոյում եւ էլեկտրոնային պարային երաժշտության շատ այլ ձեւերում:
Այսօր Roland ընկերությունն ստեղծում է համակարգչային ծրագրեր, ինչպես նաեւ ծրագրեր iPad-ի եւ iPhone-ի համար, որոնք կողմնորոշված են դեպի սիրող-երաժիշտները:
2013 թվականին Կակեհասին ստացել է «Գրեմի» մրցանակ՝ երաժշտական տեխնոլոգիաների զարգացման բնագավառում ներդրած ավանդի համար:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում