Էլվիս Փրեսլիի երգի ներքո եղբայրակցի հետ պարելու կակադուի փորձերը զվարճացրել են սոցցանցերը (տեսանյութ)
Այլ
Համացանցում գնալով աճում է այն տեսահոլովակի ժողովրդականությունը, որտեղ Էլվիս Փրեսլիի կոմպոզիցիայի ներքո պարող կակադուն ապարդյուն փորձում է զվարճությանը մասնակից դարձնել իր եղբայրակցին: Դրան ուշադրություն է հրավիրել Daily Mail հրատարակությունը:
Տեսագրությունը հրապարակվել է The Huffington Post հրատարակության լրագրող Ֆիլիպ Լյուիսի Twitter-ում: Մեկ օրում հրապարակմանը լայք են արել ավելի քան 100 հազար անգամ, եւս 60 հազար անգամից ավելի միմյանց են ուղարկել տեսագրությունը:
Տեսահոլովակում տղամարդը կիթառով նվագում է Էլվիս Փրեսլիի ,Don՚t Be Cruelե երգը երկու սպիտակ կակադուների առջեւ:
Նրանցից մեկն սկսում Է տակտով ցատկոտել դեպի մյուս թութակի կողմը, բայց վերջինս ակնհայտորեն չի ցանկանում միանալ զվարճանքին:
Համացանցում նշել են, որ կակադուներից մեկը, որին իրոք դուր է եկել կոմպոզիցիան, նման է Էլվիսին. ամենաեռանդուն շարժումների պահին նա վեր էր ցցում իր փոմփոլիկը, որն ունի է ռոք-ն-ռոլի լեգենդի սանրվածքի ձեւը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում