Բենզեմայի յուրօրինակ հաջողությունը
Սպորտ
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քարիմ Բենզեման Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում «Ալավես»-ի դեմ հանդիպմանը դարձել է գոլի հեղինակ: Արդյունքում ֆուտբոլիստը յուրօրինակ հաջողության է հասել:
Հարձակվողը գրավել է Լա լիգայում հանդես եկող բոլոր ակումբների դարպասը, որոնց դեմ խաղացել է:
Մինչ այս «Ալավես»-ը Իսպանիայի առաջնության միակ ակումբն էր, որի դեմ խաղում Բենզեման գոլ չէր խփել:
Նշենք, որ 2009թ-ից` մադրիդյան թիմ տեղափոխվելու տարուց ֆուտբոլիստը խաղացել է Իսպանիայի ռաջնությունում հանդես եկող 31 թիմի դեմ:
Մադրիդյան թիմի կազմում Բենզեման ամենաշատը գրավել է «Գրանադա»-ի դարպասը`10 գոլ, «Բարսելոնա»-ի դեմ խաղերում աչքի է ընկել 6 անգամ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը