Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» «Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ» Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները 

Հայաստանը՝ համաշխարհային ԶԼՄ-ների դիտակետում

Վերլուծական

Խորհրդարանական ընտրություններն այլևս պատմություն են, ու հայտնի են այն քաղաքական ուժերի անունները, որոնք, գտնվելով մրցունակ, հնարավորություն են ստանալու ընդգրկվել նոր խորհրդարանում: Ինչպես և ցանկացած խոշոր իրադարձություն, հայաստանյան խորհրդարանական ընտրությունները ևս, պետք է նկատել, դուրս չէին մնացել համաշխարհային առաջատար ԶԼՄ-ների ուշադրությունից:

Հայաստանյան ընտրությունները լուսաբանելու համար այստեղ էին ժամանել միջազգային 31 ԶԼՄ-ներ ներկայացնող շուրջ 100 լրագրողներ: BBC, «Associated Press», «Ֆրանսպրես», Ռուսաստանի «Առաջին ալիք», «РИА Новости», ТАСС. սրանք ընդամենը մի մասն են այն հեղինակավոր ԶԼՄ-ների, որոնց լրագրողները ժամանել էին Հայաստան՝ լուսաբանելու Հայաստանի համար թիվ մեկ կարևորություն ներկայացնող քաղաքական իրադարձությունը: Շատ հեղինակավոր համաշխարհային ԶԼՄ-ներ ևս, ինչպիսիք են ասենք «The Washington Post»-ը, «Al-Jazeera»-ն, «Deutsche Welle»-ն, «Russia Today»-ը, «ABC News»-ը, «Fox News»-ը, «Business Standard»-ը և այլ հեղինակավոր լրատվամիջոցներ ևս անդրադարձել էին ընտրություններին:

Եթե փորձենք ամփոփ ներկայացնել արտասահմանյան ԶԼՄ-ների կատարած անդրադարձերն ու դրանցում կատարված հիմնական շեշտադրումներն, ապա պետք է դրանք հստակորեն բաժանենք երկու խոշոր խմբերի, քանի որ ուշադիր լինելու պարագայում անմիջապես նկատելի են դառնում համապատասխան ԶԼՄ-ների անդրադարձներում տեղ գտած միմյանցից միանգամայնորեն տարբեր շեշտադրումները:

Ռուսական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, ելնելով, բնականաբար, որոշակի շահագրգռվածություններից, հայտնվել էր հատկապես այն հարցը, թե ինչ աշխարհաքաղաքական նախընտրություններ ունեն այն կուսակցությունները, որոնք հայտ էին ներկայացրել խորհրդարանական ընտրություններին:

Մասնավորապես՝ ria.ru-ն բավական լայն անդրադարձ էր կատարել քաղաքական ուժերի աշխարհաքաղաքական կողմնորոշման թեմային՝ հստակ նշելով այն արևմտամետ ուժերի անունները, որոնք հանդես են գալիս Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման օգտին ու խրախուսում ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալը: Gazeta.ru-ն էլ հատուկ անդրադարձել էր Սերժ Թանկյանի հայաստանյան այցին՝  դիտարկելով այն որպես ոչ այնքան ինքնաբուխ քայլ, որքան կոնկրետ նպատակ հետապնդող: Մի խոսքով՝ ռուսական ԶԼՄ-ներին հուզող թիվ մեկ հարցը Հայաստան-Արևմուտք հարաբերություններն էին, ինչը միանշանակորեն կանխատեսելի էր՝ հաշվի առնելով նույն Արևմուտքի աջակցությունը հայաստանյան ընտրական գործընթացներին: Մնացյալ հարցերում, կարելի է ասել, ռուսական լրատվամիջոցների մեկնաբանություններն ու վարած ռեպորտաժները ստանդարտ տեքստեր էին հիշեցնում ու գրեթե ոչնչով չէին տարբերվում հայաստանյան ԶԼՄ-ների բացարձակ մեծամասնության անդրադարձներից:

Ինչ վերաբերում է արևմտյան ԶԼՄ-ներին, ապա այստեղ պատկերը ևս պակաս հետաքրքրական չէ, ու այն, ինչ-որ իմաստով հակադիր է ռուսական լրատվամիջոցների տրամաբանությանը. դրանց ուշադրությունը հիմնականում սևեռված էր ընտրությունների անցկացման որակին, Հայաստանում դեմոկրատիայի վիճակին ու այն հարցին, թե արդյոք այս ընտրությունները հետընթա՞ց, թե՞ առաջընթաց են դառնալու: Ի տարբերություն ռուսական ԶԼՄ-ների՝ որոշ արևմտյան լրատվամիջոցների սուր աչքից չէին վրիպել այն բազմաթիվ թերություններն ու անթույլատրելի երևույթները, որոնք բնորոշ են եղել ոչ միայն ընտրությունների բուն ընթացքին, այլև քարոզարշավին:

Այս առումով, մասնավորապես, ուշագրավ է ստացվել հատկապես գերմանական հայտնի zeit.de-ի կողմից կատարված անդրադարձը ներհայաստանյան գործընթացներին. ընտրակաշառքի թեման այստեղ կենտրոնական դեր ունի: Zeit.de-ի լրագրողը բավականին հանգամանալից կերպով ներկայացրել է կաշառատվության այն մեխանիզմները, որոնք գործի են դրվել ոչ միայն քվեարկության բուն օրն, այլև դրանից առաջ՝ որպես ընտրություններում հաղթելու հիմնական նախապայման համարելով փողը: ABC News-ն և Fox News-ն էլ շտապել են հանդես գալ յուրատեսակ կանխատեսմամբ, թե՝ եթե ՀՀԿ-ն հաղթի այս ընտրություններում, 2018թ-ին վարչապետ կհռչակվի գործող նախագահը:

Իսկ թե իրականում ինչ ազդեցություն կունենան այլևս անցյալ դարձած պառլամենտական ընտրությունները Հայաստանի ճակատագրի վրա, ցույց կտա ժամանակը՝ թերևս, բայց որ արտաքին խաղացողների հետաքրքրասիրությունն այդ ապագայի հարցում առավել քան վճռորոշ է լինելու, աներկբա է. աշխարհաքաղաքական շահերը առաջնահերթություն են:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության
Ամենադիտված