The Times. «Յունայթեդ»-ը պատրաստ է Նեյմարի համար 170 մլն վճարել
Սպորտ
Կատալոնյան «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Նեյմարը շարունակում է մնալ անգլիական ակումբների ուշադրության կենտրոնում:
Ֆուտբոլիստին իրենց թիմում ցանկանում են տեսնել «Չելսի»-ն ու «Մանչեսթեր Յուանյթեդ»-ը:
The Times-ի տեղեկության համաձայն՝ վերոնշյալ ակումբները պատրաստ են վճարել ֆուտբոլիստի համար սահմանված հրաժարագինը` 170 մլն ֆունտ:
Ինքը` Նեյմարը, ցանկանում է լինել ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Անգլիայիում Նեյմարի աշխատավարձը տարեկան կկազմի 21,2 մլն ֆունտ (հարկերը հանած):
Ավելի վաղ՝ մանչեսթերյան թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ Նեյմարին կատալոնյան թիմից ձեռք բերելը անհնար է:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը