ՀՀ 16 տարին լրացած բոլոր քաղաքացիները պարտադիր պետք է ունենան նույնականացման քարտեր Էրդողանը կրկին կոչ է արել Թուրքիայում նոր սահմանադրություն ընդունել 8 ժամ ջուր չի լինելու Գուտերեշը կոչ է արել բացել Հորմուզի նեղուցը Իրանի հետ պատերազմը դեռ չի ավարտվել․ Նեթանյահու․ Փաշինյանի անդրադարձը՝ մանկապղծության դեպքին (տեսանյութ) Վայրէջքի ժամանակ հրդեհվել է «Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռը (տեսանյութ) ԵԱՏՄ շուկան ՀՀ իշխանության համար վերածվել է պահեստային աերոդրոմի․ Մաթևոսյան (տեսանյութ) Եթե համարում եք, որ Հյուսիս-Հարավի կառուցումը կուսակցական միջոցառում է, կարող եք դա այսպես համարել (տեսանյութ) Մենք պիտի՞ Ռուսաստանի եվ Ուկրաինայի հարաբերությունները կարգավորենք, մենք մեր համեստ դերակատարումն ենք կատարում. Փաշինյան ՀՀ քաղաքացին պիտի տագնապի՞. քաղաքագետը մեկնաբանում է ՀՀ-ՌԴ փոխհարաբերությունները (տեսանյութ) Հայաստանը հանկարծակի ԵԱՏՄ-ից դուրս չի գա. Փաշինյան Բոլոր քաղաքացիները մայիսի 28-ին պետք է լինեն Հանրապետության հրապարակում՝ արձանագրելու, որ ՀՀ-ն ունի այլևս նոր բանակ. Փաշինյան 

Զոհվող յուրաքանչյուր զինվորի արյունը նստելու է քաղաքական ուժերի խղճին. Լևոն Տեր-Պետրոսյան. ilur.am

Քաղաքական

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, խոսելով ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին, ilur.am-ին ասել է.

«Երկրում, որտեղ ազգային հարստության առյուծի բաժինը օրինական, թե անօրինական ճանապարհով կուտակված է մի քանի տասնյակ ընտանիքների ձեռքում, իսկ ժողովուրդը՝ դատապարտված կատարյալ թշվառության, ընտրությունների այլ արդյունք ակնկալելը քաղաքագիտական անգրագիտություն կլիներ։ Մեզ մնում է սպասել, թե ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ԵԼՔ-ը ինչպես են վագրի թռիչքներով զարգացնելու Հայաստանի տնտեսությունը, միլիարդավոր դոլարի ներդրումների հոսք ապահովելու, հզորացնելու Հայոց բանակը, կանխելու հարաճուն արտագաղթը եւ կարգավորելու մեր ժողովրդի առջեւ կանգնած գլխավոր խնդիրը՝ Ղարաբաղյան հակամարտությունը։

Անկախ ընտրությունների արդյունքից, սակայն, անհրաժեշտ եմ համարում կատարել հետեւյալ երկու անառարկելի արձանագրումները.

Առաջին՝ Հայ Ազգային Կոնգրեսին հաջողվեց Ղարաբաղյան կարգավորման խնդիրը դարձնել Հայաստանի քաղաքական օրակարգի հրատապ հարց, ինչը մեր հակառակորդներն անգամ չեն ժխտում.

Եւ երկրորդ՝ կարճ ժամանակում ստեղծվեց «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» նշանաբանի շուրջ ձեւավորված, թեկուզ առայժմ ոչ զանգվածային, հասարակական շարժում, որի հետագա ծավալմանը ես ամենեւին չեմ կասկածում։

Դա հավատավորների շարժում է, որը Հայաստանին եւ Ղարաբաղին սպառնացող վերահաս աղետը կանխելուց բացի, այլ նպատակ չի հետապնդում։ Եթե Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերն ի զորու են այդ աղետը կանխել Ղարաբաղի գոյության պահպանման եւ ոչ մի թիզ հող չզիջելու ճանապարհով, մենք միայն երախտապարտ կլինենք նրանց։

Դիմելով, արդ, Հայ Ազգային Կոնգրեսի անդամներին ու համակիրներին, հարկ եմ համարում նշել, որ մեր օրակարգն ընտրությունների արդյունքներից ամենեւին չի փոխվել։ Մենք հսկայական անելիք ունենք խաղաղության գաղափարը հասարակության լայն շրջանակների հավատամքը դարձնելու ուղղությամբ։ Հայաստանի եւ Ղարաբաղի գոյության, ապահովության ու բարգավաճման այլ երաշխիք գոյություն չունի, քան հարեւանների հետ խաղաղության, հաշտության ու բարիդրացիության հաստատումը։

Խաղաղություն հիմա՛, եւ ոչ թե աղետից ու նոր, անիմաստ զոհերից հետո։ Սահմաններին զոհվող յուրաքանչյուր զինվորի արյունը այսուհետեւ նստելու է Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի խղճին»։

Հիշեցնենք՝ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը չի հաղթահարել նվազագույն շեմը և այս գումարման ԱԺ-ում չի լինի: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության արգելքի խախտում չի արձանագրվել. Հակակոռուպցիոն կոմիտե ՀՀ 16 տարին լրացած բոլոր քաղաքացիները պարտադիր պետք է ունենան նույնականացման քարտեր Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան նավերի ուղեկցման հարցով՝ հանդիպում են անցկացնում Հորմուզի նեղուցովՔաղաքագետը գնահատել է Գերմանիայի նախագահին Ուկրաինայի հարցով բանակցող նշանակելու հնարավորություններըԶելենսկին հայտարարել է ԱՄՆ-ի հետ բարձր մակարդակի բանակցությունների քննարկման մասինԿանադան պատժամիջոցներ է սահմանել Ռամզան Կադիրովի մոր դեմ«Անխուսափելի վերափոխում». Փաշինյանը խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունների և Զելենսկու հայտարարությունների մասին. Lenta.ruՎթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ «Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով Հայաստանում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ». Էկոնոմիկայի նախարարություն Միտրոպոլիտ Շիոն՝ Համայն Վրաստանի նոր Կաթողիկոս-ՊատրիարքՀունգարիայում հայտարարել են Ուկրաինայի՝ Եվրամիություն մտնելու խիստ պայմանների մասին3 կուսակցության 8 թեկնածու ինքնաբացարկ հայտնեց Էրդողանը կրկին կոչ է արել Թուրքիայում նոր սահմանադրություն ընդունել Եվրոպական հանձնաժողովը գնահատել է հանտավիրուսի տարածման ռիսկը Եվրոպայում8 ժամ ջուր չի լինելուԵՄ երկրները «լուռ են և երկխոսություն չեն ցանկանում․ ՌԴ դեսպանԻրանում մահապատժի են ենթարկել ԱՄՆ-ի և Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող անձին Արփինե Սարգսյանի ներկայացրած «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ-ն ընդունել էԳուտերեշը կոչ է արել բացել Հորմուզի նեղուցը Ոստիկանները բացել են բեռնատար վագոնը և հայտնաբերել վեց դիԿայա Կալլասը հայտարարել է Եվրոպայում Ռուսաստանի ազդեցության աճի մասինՀայտնաբերվել է 392 ոչ սթափ վարորդԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ ԳևորգյանինՓաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Տիգրան ԵնոքյանինԻսրայելը 10 տարվա ընթացքում ամբողջությամբ կհրաժարվի ԱՄՆ ռազմական օգնությունից․ ՆեթանյահուԻրաքյան տանկեր է անցել Հորմուզի նեղուցովԱռաջարկում ենք դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների վարձատրության պայմանների լավարկում․ ՄիրզոյանՆավի հանտավիրուս ունեցող ուղևորները 42 օր կարանտինի մեջ կլինենԻսպանիան պլանավորում է նավից հանտավիրուսով ևս 22 մարդու իջեցնել ափԻրանի հետ պատերազմը դեռ չի ավարտվել․ Նեթանյահու․ Փաշինյանի անդրադարձը՝ մանկապղծության դեպքին (տեսանյութ)Չինաստանը ձգտում է ՌԴ-ի հետ բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը. ՉԺՀ ԱԳՆԿոբախիձեն հույս ունի, որ նոր պատրիարքը կծառայի երկրի միասնական ապագայինԱնդրադարձ է կատարվել ընտրությունների նախաշեմին երկրում տիրող հասարակական-քաղաքական մթնոլորտինՎենետիկի արվեստի 61-րդ միջազգային բիենալեում բացվել է Հայաստանի պաշտոնական տաղավարըԳուտերեշը կոչ է արել բացել Հորմուզի նեղուցը առանց սահմանափակումներիՎրաստանը Զելենսկու՝ հարաբերությունները վերականգնելու ցանկության մեջ եսասիրական դրդապատճառներ է տեսնումՄԻՊ ներկայացուցիչը Ստրասբուրգում մասնակցել է կալանքի տակ գտնվող անձանց հոգեկան առողջությանը նվիրված միջազգային համաժողովին Իսրայելը չի դադարեցնի «Հեզբոլլահի» դեմ պայքարը Իրանի հետ խաղաղության համաձայնագրի համար. ՆեթանյահուՎայրէջքի ժամանակ հրդեհվել է «Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռը (տեսանյութ)Ուկրաինայում պատրաստվում են վերացնել զինկոմիսարիատների համակարգըԵս միշտ հետևում էի, որ զինվորականի աշխատավարձը ոստիկանից 25 տոկոս ավել լինի․ Քոչարյան (տեսանյութ)Քաղ. գործիչների՝ ԵՄ անդամակցության հարցով հայտարարությունները տարբերվում են առկա իրողությունից (տեսանյութ)Հայտնի հեռուստահաղորդավարը սկանդալային խնջույքով նշել է իր 50-ամյակըԹուրքիայի տնտեսությունը զգալի ճնշման տակ է հայտնվել ԱՄՆ-Իրան հակամարտության պատճառովԱՄՆ-ն իր զորքերը դուրս չի բերի Եվրոպայից իր ազդեցությունը ընդլայնելու համար․ Ստուբ ԵԱՏՄ շուկան ՀՀ իշխանության համար վերածվել է պահեստային աերոդրոմի․ Մաթևոսյան (տեսանյութ)Փաշինյանը՝ Վեդիի դեպքերի մասին․ «Դառնության զգացում ունեմ, պիտի վերաբերվեն իրենց երեխաների պես» (տեսանյութ)Որպես անհետ կորած որոնվում է 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանը ՔննարկվեԼ են ՀՀ և Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերԵՄ ևս մեկ երկիր փորձում է Գերմանիայից ամերիկյան զորքեր ստանալ
Ամենադիտված