Վստահության այդ բարձր քվեն փոշիացնելու իրավունք չունեմ. Վարուժան Բաբաջանյան
Քաղաքական
Տավուշի մարզում «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով թիվ 13 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Վարուժան Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի գործընկերներ.
Շնորհակալ եմ իմ հայրենակիցներից՝ ինձ վստահության քվե տալու համար: Ռեյտինգային ընտրակարգով հաղթել եմ բազմաթիվ համայնքներում, ընդ որում՝ Նոյեմբերյան քաղաքում և այլ բնակավայրերում տպավորիչ արդյունքներ են արձանագրվել:
Անկեղծ ասած՝ այս պահին ինքս տեղեկություններ չունեմ՝ կհայտնվեմ ԱԺ-ում, թե չէ, սակայն մի բան ակնհայտ է՝ վստահության այդ բարձր քվեն փոշիացնելու իրավունք չունեմ, հետևաբար կլինեմ պատգամավոր, թե չեմ լինի՝ շարունակելու եմ բնակվել ու գործունեություն ծավալել մարզում:
Այն քաղաքում, որտեղ բնակվում եմ, յուրաքանչյուր երրորդ մարդը քվեարկել է իմ և «Ծառուկյան» դաշինքի օգտին, բազմաթիվ քվեներ եմ ստացել մեծ ու փոքր համայնքներում, Բերդում, Դիլիջանում, Իջևանում և Նոյեմբերյանի տարածաշրջանում. դա նշանակում է, որ ես պարտավոր եմ շարունակել ապրել և աշխատել մարզում՝ արդարացնելու համար մարդկանց վստահությունը:
Շնորհակալ եմ իմ հայրենակիցներին, «Ծառուկյան» դաշինքին և դաշինքի ղեկավարին, իմ բոլոր թիմակիցներին և աջակիցներին:
Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանք»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում