Թրամփը նոր հրամանագիր է ստորագիր Պլան Բ՝ ընդդիմությա՞ն, թե՞ երկրի համար. Հովհաննիսյան Փաշինյանը որոշում է ստորագրել Զինվորականին պայթեցրել են, կինը վիրավոր է․ ինչ է եղել Սանկտ Պետերբուրգում Փաշինյանը խոստովանեց՝ ինքն ուզուրպացրել է դատաիրավական համակարգը․ Սողոմոնյան (տեսանյութ) Փոխնախարարը հրաժարական է տվել Զախարովան կոշտ է պատասխանել Ադրբեջանին. Ամոթ է․ Զախարովան՝ Հայաստանին (տեսանյութ) Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Քոչարյանի դուստրը խախտել է լռությունը Փաշինյանն ասումա՝ դո՛ւրս եկեք ժողովուրդ, կրակենք ձեզ վրա․ Իշխանյան (տեսանյութ) Ինչու՞ է 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել հասարակական տրանսպորտում. Քաղաքապետարանից պարզաբանում են 3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեց Կենդանակերպի որ նշանները պետք է զգույշ լինեն 2026 թվականի սեպտեմբերին 

«Փաստ». Հետընտրական դիտարկումներ

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Խորհրդարանական ընտրություններն այլևս անցյալում են։ Հայաստանյան հասարակությունն այլևս կարող է հանգիստ շունչ քաշել և անցնել իր ամենօրյա հոգսերին ու գործերին, ի վերջո գարուն է՝ նորից կամ վերստին ամեն ինչ սկսելու համար։ Սակայն այսուհանդերձ կարիք կա ընդհանուր գծերով անդրադառնալ նրան, թե ինչի ականատես եղանք ապրիլի 2–ին։ Խորհրդարանական կառավարման համակարգին ընդառաջ ընտրությունները որևէ կերպ օրինակելի համարել դժվար կլինի, սակայն ակնհայտ է նաև, որ ապրիլի 2–ին Հայաստանի գրեթե ողջ տարածքում չգրանցվեցին ավանդական դարձած կոպտագույն խախտումները՝ բռնություն, լցոնումներ և այլն։
Իհարկե, գործընթացը նաև զերծ չմնաց ընտրական պրոցեսների մշտական ուղեկից «թաղային սերուցքի» մասնակցությունից, վարչական ռեսուրսի կիրառումից և, իհարկե, ընտրակաշառքներից։ Ասել, որ այս երևույթները որակական ազդեցություն չեն ունեցել ընտրական գործընթացների վրա՝ հնարավոր չէ, սակայն միաժամանակ պետք է նշել, որ զուտ տեղամասերի մակարդակում Հայաստանում կայացան բավական կազմակերպված ընտրական միջոցառումներ։
Անդրադառնալով խորհրդարանական մինիմումի շեմը հաղթահարած և չհաղթահարած կուսակցություններին, պետք է ամփոփել հետևյալը. դատելով սոցցանցերում հնչող կարծիքներից, հասարակական մի շարք շերտեր և գործիչներ ընտրությունների ամենադրական կողմերից մեկն են համարում «Հայկական վերածնունդի»՝ խորհրդարանում չհայտնվելը։ Այս առումով թերևս ավելացնելու բան էլ չկա, քանի որ սույն ուժի ամբողջ կենսագրությունը հայտնի է հայաստանյան հասարակության գերակշիռ մասին, և բացի այս, այն փաստը, որ ՀՎԿ–ն խորհրդարանում այլևս ներկայացված չէ, կարող ենք վերջապես բոլորովին չանդրադառնալ։
Խորհրդարանում չհայտնված մեկ այլ քաղաքական ուժի՝ ՀԱԿ–ի պարագայում խնդիրը բոլորովին այլ է։ Ըստ էության, ՀԱԿ–ը անցած խորհրդարանական ընտրություններից հետո գրեթե անմիջապես սկսեց կորցնել իր վարկանիշը (խոսքը վերաբերում է ՀԱԿ դաշինքին) և պառակտվեց, սակայն այս ընտրություններում ՀԱԿ–ի հավաքած, մեղմ ասած, քիչ քվեները ոչ թե կուսակցության պարտությունն էին, այլ ավելի շուտ կարելի է ասել գաղափարի։
Ինչպես գիտենք «Կոնգրես–ՀԺԿ» դաշինքի քարոզարշավն անցավ խաղաղության պլատֆորմի վրա, որի առանցքում արցախյան հիմնախնդրի կարգավորումն էր՝ ներկայում բանակցային սեղանին առկա սկզբունքների և փոխզիջումային տարբերակների շրջանակում։ Այս տեսանկյունից պետք է փաստել, որ ՀԱԿ–ի ստացած քվեն ցույց է տալիս նաև այն տրամադրությունները, որոնք տիրապետող են հայաստանյան հասարակության մեջ։ Ըստ էության, այս ընտրությունները ՀԱԿ–ի պրիզմայով ցույց տվեցին հասարակության վերաբերմունքը արցախյան հիմնախնդրին։ Այս տեսանկյունից պետք է նշել, որ հայաստանյան իշխանությունները այս փաստից և՛ դրական, և՛ բացասական իմաստով պետք է հետևություններ անեն։
Նվազագույն շեմը չհաղթահարած ՕՐՕ–ի, ՀԿԿ–ի և ԱԴ–ի պարագայում ամեն ինչ, կածես թե, պարզ էր և կանխատեսելի։ Անշուշտ, այստեղ պետք է նշել, որ ցանկալի կլիներ Ազգային ժողովում գոնե նվազագույն ներկայացվածությամբ տեսնել «Ազատ դեմոկրատներին», քանի որ այս ուժը բավական լուրջ ու ամուր ներուժ ու ինտելեկտուալ ռեսուրս ունի, սակայն դա այլևս էական չէ։ Վերջապես դառնանք խորհրդարանում հայտնված կուսակցություններին։ Գալով վերջից պետք է նշել, որ հերթական անգամ ՀՅԴ–ն ցույց տվեց, որ ամենակայուն ընտրազանգվածն ունեցող քաղաքական ուժերից մեկն է՝ վստահ կերպով հաղթահարելով 5%–ի շեմը և ստանալով գրեթե 7%։
«Ելք» դաշինքի 8%–ը, կարծես թե, նույնպես լիովին ներկա իրադրության տրամաբանության մեջ է, քանի որ ակնհայտ է, որ Ազգային ժողովում ռադիկալ ընդդիմությունը պետք է ներկայացվածություն ունենա, որը պետք է ծառայի որպես բուֆեր՝ նման տրամադրվածության հասարակական շերտերի համար։
«Ծառուկյան» դաշինքի ստացած վստահության քվեն ինքնին ցույց տվեց, որ հայաստանյան հասարակության բավական ստվար մասը շարունակում է համակրել Գագիկ Ծառուկյանին, ինչը բոլորովին էլ անակնկալ չէր, սակայն միաժամանակ սա ցույց է տալիս նաև, որ հայաստանյան քաղաքական իրականության խճանկարում գործողությունները ծավալվելու են, այսպես ասած, կառուցողական ընդդիմության և իշխանության տրամաբանության փոխազդեցության պայմաններում։
Ինչ վերաբերում է Հանրապետականին, ապա այստեղ նույնպես կարելի ասել ամեն ինչ սպասելի էր, սակայն պետք է նաև շեշտել, որ հանրապետականները կարող էին մի փոքր զուսպ գտնվել և նման մասշտաբներով չկիրառեին ձեռքի տակ եղած բոլոր միջոցները՝ ընտրակաշառքից մինչև վարչական ռեսուրս։ Վերջիվերջո, ոչինչ չէր խանգարի ՀՀԿ–ին, եթե նրանք ստանային 50% ձայնի փոխարեն 43–44%, միևնույն է՝ Դաշնակցությունը մշտապես նրանց կողքին կլիներ։ Սակայն կատարվեց այն, ինչ կատարվեց, բացի այդ, գուցե հանրապետականները ցանկացել են խուսափել երկրորդ փուլի հեռանկարից և այս պատճառով է, որ ամեն ինչ արեցին 50%–ին մոտ ձայն ստանալու համար։ Ինչպես ասում են՝ ցավալի է, բայց փաստ»։

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՌԴ ԱԳՆ-ն Ֆրանսիային և Ուկրաինային է կասկածում Մալիում տեղի ունեցած ահաբեկչություններին մասնակցության մեջԹրամփը նոր հրամանագիր է ստորագիր ԵՄ-ն ընդունել է Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտի առկայությունըՊլան Բ՝ ընդդիմությա՞ն, թե՞ երկրի համար. Հովհաննիսյան Պենտագոնի փոխնախարարը բացահայտել է՝ ինչ է ակնկալում Եվրոպայից Ուկրաինայի հարցումՓաշինյանը որոշում է ստորագրելԻրանի դեսպանը խոսել է ԱՄՆ-ի՝ Հորմուզի նեղուցի հարցում Օմանի վրա ճնշման մասինԶինվորականին պայթեցրել են, կինը վիրավոր է․ ինչ է եղել Սանկտ Պետերբուրգում Զախարովան պատասխանել է Բաշար ալ-Ասադի հնարավոր արտահանձնման վերաբերյալ հարցինՓաշինյանը խոստովանեց՝ ինքն ուզուրպացրել է դատաիրավական համակարգը․ Սողոմոնյան (տեսանյութ) Փոխնախարարը հրաժարական է տվելԻրանի դեսպանը խոսել է Թեհրանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև ԱՄՆ-ի հարցով երկխոսության մասինԶախարովան կոշտ է պատասխանել Ադրբեջանին. Ամոթ է․ Զախարովան՝ Հայաստանին (տեսանյութ) ԱՄՆ պաշտպանության փոխնախարարը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետԺամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Քոչարյանի դուստրը խախտել է լռությունը ԱՄՆ Էներգետիկայի նախարարությունը մեկնաբանել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններըՓաշինյանն ասումա՝ դո՛ւրս եկեք ժողովուրդ, կրակենք ձեզ վրա․ Իշխանյան (տեսանյութ) Ինչու՞ է 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել հասարակական տրանսպորտում. Քաղաքապետարանից պարզաբանում են Պակիստանը փորձում է ԱՄՆ-ին և Իրանին համոզել երկարաձգել հրադադարը3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԿենդանակերպի որ նշանները պետք է զգույշ լինեն 2026 թվականի սեպտեմբերին Իրանը ԱՄՆ-ի «տնտեսական ահաբեկչության» հարցով` դիմել է ՄԱԿ-ին Փաշինյանը կոշտ մեղադրանք է հնչեցրել ՌԴ-ին. ԱՄՆ-ն զգուշացրել է Մոսկվային (տեսանյութ) Բանակը միայն ուտելու վայր չէ․ բարոյահոգեբանական մթնոլորտը պետք է առողջացնել․ հոգեբանԼիբանանի նախագահը առաջարկել է զորքեր տեղակայել Ալի ալ-Թահեր բարձունքների տարածքումՍլովենիան արգելափակել է ԵՄ-ի՝ իսրայելական բնակավայրերի վերաբերյալ համատեղ հայտարարությունըՔոչարյանի շուրջ իրավապահների քայլերը. ինչպե՞ս է արձագանքում փողոցըԶելենսկին ԱՄՆ սենատորին «տնային աշխատանք» է տվելCOP17-ի ընթացքում Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի Հրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը ​ Եթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունըՇուրջ 7000 արցախցի ընտանիք բնակարանի հավաստագիր է ստացել․ Փաշինյան Ծանրորդ Էրիկ Սիմոնյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի առաջնությունումԵմենը փակում է նավահանգիստներն ու անցակետերըԵրևանում վարորդների միջև միջադեպ է տեղի ունեցել․ երկու անձ ձերբակալված է (տեսանյութ)Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվումՆեպալի և Չինաստանի սահմանին ավերիչ ջրհեղեղներից հետո անհետ կորել են 34 երկրների զբոսաշրջիկներ ԱՄՆ պաշտպանության նախարարը բանակի նախարարին փոխարինող է փնտրումԳլխիվայր շրջված «ԳԱԶել»՝ Գավառի ճանապարհին․ 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոցՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Քննարկվել են զորամասերում զինվորական կարգապահության ամրապնդմանն ուղղված հարցերԳերմանիան հետաքրքրված է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջուկային հովանոցներով․ Telegraph Էկոնոմիկայի նախարարությունը ձախողել է արտաքին առևտրի դիվերսիֆիկացիան«Բանակցություններ չկան»․ Սպիտակ տունը սպասում է Թրամփի որոշմանըՌուսաստանի դեսպանատունը կարևոր կոչով դիմել է ՆԱՏՕ-ին Մինչև հիմա որևէ կարևոր առաջարկ չեք ներկայացրել․ Կոնջորյանը՝ ընդդիմությանըՍաուդյան Արաբիայի արևմուտքում ուժեղ անձրևների պատճառով՝ երկու քաղաք է հեղեղվել«Փաշինյանը ձևավորում է նոր օլիգարխիա»․ Սուրենյանց Փաթեթը չեն թերթել, չեն տեսել կատարվող փոփոխությունները․ Գալյանը՝ Վարդևանյանին«Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան
Ամենադիտված