Ռուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումը Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարը Թրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն Ֆլորիդայում Թրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու «Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ․ խոսնակ Առաջին պակիստանցին ուղեծրում է․ չինական տիեզերանավը միացել է «Տյանգուն» կայանին Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ. փաստաբան Կանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է․ ՄԻՊ Ֆրանսիայի բյուջեն․ Փարիզը կանխատեսում է 5 տոկոս պակասուրդ, Բրյուսելը՝ 5,4 Փհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համար Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելը 

«Փաստ». Արագածոտնում պարտված Արագած Ախոյանը «մեկ քայլ առաջ է» գնահատում ընտրությունները

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Թիվ 7 ընտրատարածքն ընդգրկող Արագածոտնի մարզում ռեյտինգային ընտրակարգով ՀՀԿ–ից առավել շատ ձայներ է ստացել Արագածոտնի ՀՀԿ կառույցի ղեկավար և նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայր Նաիրի Սահակյանը՝ 14166 ձայն, 7349 ձայնով երկրորդ տեղում է Ռոլանդ Հայրապետյանը: Նախնական տվյալներով՝ ՀՀԿ ռեյտինգային ցուցակից ամենաքիչ ձայներ է ստացել նախկին ԲՀԿ–ական պատգամավոր Արագած Ախոյանը՝ 2443 ձայն: Բազմասեր Առաքելյանը ստացել է 4495 ձայն: «Ծառուկյան» դաշինքից Լյովա Խաչատրյանը ստացել է 5325 ձայն, իսկ Խաչիկ Մանուկյանը' 5686 ձայն:

«Փաստը» մի քանի հարց ուղղեց Արագած Ախոյանին:

– Պարոն Ախոյան, անցած ընտրությունները ինչպե՞ս եք գնահատում:
– Կարծում եմ, որ այս ընտրությունները մի քայլ առաջ են, որովհետև ես ավելի վատ էի պատկերացնում: Պատկերացնում էի, որ մարդիկ կշփոթեն, կամ չեն կարողանա էս նոր ընտրակարգով քվեարկել, բայց կարծում եմ, որ ընտրությունները մեկ քալ առաջ էին, և է՛լ ավելի մեր երկրի վարկանիշը միջազգային կառույցներում կբարձրանա: Ղազախստանից դիտորդներն ասացին, որ կարելի է նույնիսկ ներմուծել էս ընտրակարգը Ղազախստան:

– Ասել է թե՝ Դուք ընդունո՞ւմ եք, որ Ձեր ձայներն ընդամենը մոտ 2500 են, իրական ձայներն այդքան են Արագածոտնի մարզում:
– Ես արդեն քաղաքականության մեջ բավական հմտություն ունեմ, ո՞նց եք պատկերացնում, կարո՞ղ եմ ասել՝ չէ, չեմ ընդունում: Բնականաբար, ամեն մարդ հոգու խորքում կունենա բազմաթիվ ինչուների պատասխաններ, բազմաթիվ կասկածներ, բայց դրա մասին բարձրաձայն խոսելը նույնիսկ ճիշտ չեմ համարում: Համենայնդեպս, կան հարցեր, որոնք դեռ ճշտման կարիք ունեն, որ գոնե ներքին համոզմունքս բերեմ էն մակարդակի, որ երբեք չմտածեմ, որ ինչ–որ մի բան էն չի եղել: Ճիշտ է, ես անկուսակցական եմ, բայց գոյություն ունի կուսակցություն, որը կորոշի, թե ինչ է լինելու, ոնց ենք անելու: Դրա մասին կխոսենք հաջորդ կիրակի: Շատ բարդ ընտրակարգ էր, անհասկանալի ինչ–որ տեղ, կորոշի թիմը:

– Իսկ ի՞նչն էր պատճառը, որ նման պատկեր եղավ, Ձեր ընտրողները Ձեզնից հիասթափվե՞լ են:
– Ոչ մի նման հիասթափություն չկա, ուղղակի աննախադեպ էր այն առումով, որ 63 թեկնածու ունեինք մարզից: Առաջ մրցակցությունը 1–2 հոգու մեջ էր, իսկ հիմա 63–ի, և ձայների առումով ոչինչ տեղի չի ունեցել, նույն քանակն է պահպանվել, ուղղակի կուսակցության ներսում այն տեղաբաշխվել է որոշակի մարդկանց վրա: Հիմա քանի որ 7 հոգի ենք, տեղաբաշխվել է, բայց ձայների քանակը չի փոխվել: Թե ով ինչքան, այդտեղ արդեն հարցեր են առաջանում, թե ով ինչ հնարավորություններ է ունեցել, ով ինչ մեթոդների է դիմել:

– Եթե այնուամենայնիվ չդառնաք պատգամավոր, ի՞նչ եք պատրաստվում անել, բիզնեսո՞վ եք զբաղվելու:
– Դե ամեն ինչ էլ կա, փառք Աստծո: Կնկարեմ, ես նկարում եմ, չէ՞»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինդոնեզիայում հակաահաբեկչական ստորաբաժանման երկու սպա է հեռացվել ծառայությունից՝ նախագահի դեմ դավադրության գործովՌուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումը Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարըԹրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն ՖլորիդայումԹրամփը Գոհաբանության տոնին ընդառաջ ներում է շնորհել Ազատություն և Փետուր անուններով հնդկահավերինԹրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու«Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ․ խոսնակԱռաջին պակիստանցին ուղեծրում է․ չինական տիեզերանավը միացել է «Տյանգուն» կայանին Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ. փաստաբանԿանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է․ ՄԻՊՖրանսիայի բյուջեն․ Փարիզը կանխատեսում է 5 տոկոս պակասուրդ, Բրյուսելը՝ 5,4OpenAI-ը և Anthropic-ն ԱԲ-ի նոր մոդելները թողարկելու մտավախություն ունեն՝ անվտանգության սպառնալիքների պատճառովՓհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համարԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելըԹրամփը հայտարարել է, որ Իրանն ի վիճակի չէ զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասինԱռջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ ԾառուկյանինԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ իրանական հրթիռների հեռահարության համար սահմանափակումներ չկանՈղբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել էՀութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներինԹրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար ժամկետներ չկան Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամԻրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել էՀուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի ՍտրասբուրգԿիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է ԼարսումԱպօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչ
Ամենադիտված