«168 ժամ». Ընտրությունները և նոր ձևավորված խորհրդարանը դարձան «տեխնիկապես լեգիտիմ»
Հայկական Մամուլ
«168 ժամ» թերթը գրում է.
«Կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրություններն անցան, ըստ էության, սպասելիի եւ կանխատեսելիի շրջանակներում։ Ընտրությունների ընթացքում կիրառվեցին ընտրախախտումների գրեթե բոլոր ավանդական եղանակները՝ ընտրակաշառքներ, ընտրողների զանգվածային տեղափոխում, ճնշումներ, վախի մթնոլորտ։
Սակայն այդ եւ բազմաթիվ այլ ընտրակեղծիքները մեծ մասամբ կատարվեցին ընտրատեղամասերից դուրս, բուն ընտրական տեղամասերում ընտրությունների արդյունքների վրա ազդող կեղծիքներ տեղի չունեցան։ Այս իմաստով ընտրությունները եւ նոր ձեւավորված խորհրդարանն ըստ էության դարձան «տեխնիկապես լեգիտիմ»։
Ի վերջո, հանրությունն ընտրեց այն խորհրդարանը, որն ընտրեց, եւ որում ներկայացված են լինելու ՀՀԿ-ն, «Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքներն ու ՀՅԴ-ն։ Այս ուժերից կազմված խորհրդարանն է առաջիկա հինգ տարիներին որոշումներ կայացնելու երկրի ու հասարակության համար կենսական հարցերի վերաբերյալ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում