Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» «Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ» Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները 

Սամվել Ալեքսանյանի հաղթանակը Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ...

Վերլուծական

2017-ի խորհրդարանական ընտրությունները մի կարևոր առանձնահատկությամբ աչքի ընկան. դրանք մաքսիմալ կերպով ապագաղափարայնացված էին: Ապացույցը, թերևս, այն ռեյտինգայինների հաղթանակն էր, որոնք հասարակության շրջանում սովորաբար ոչ այնքան հաճելի երևույթների հետ են ասոցացվում ու իրենց իսկ գոյությամբ ու գործունեությամբ՝ մարմնավորում են այն բոլոր արատները, որոնք ներկայում բնորոշ են Հայաստանին: Որքան էլ կարող է տարօրինակ հնչել, բայց փաստ է, որ հաջողությունը ավելի շատ հենց նմանների կողմն էր այս ընտրություններում: Ընտրություններն այս, եթե կուզեք, յուրատեսակ մենամարտ էր գաղափարի ու փողի միջև, ուր ջախջախիչ հաղթանակ տարավ փողը, ռեսուրսը:

Ասվածի լավագույն դրսևորումներից մեկը պետք է համարել, ասենք, նույն Սամվել Ալեքսանյանի շռնդալից հաղթանակը և դրա ֆոնին՝ ՀԱԿ-ՀԺԿ-ի՝ նույնքան շռնդալից պարտությունը: Ալեքսանյանի հաղթանակի դեպքում ամեն բան պարզ է. մարդը փողի ու ձեռքի տակ եղած լծակների զոռով՝ կրկին անգամ ինքն իրեն պատգամավոր կարգեց՝ հավաքելով մոտ 42000 ձայն: Իսկ ահա նույն ՀԱԿ-ՀԺԿ-ի՝ նույնն է թե՝ Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում ականատես դարձանք գաղափարական պարտության. այս քաղաքական ուժը ստացել էր 26000 ձայնից մի փոքր պակաս՝ հանգամանք, որը չի կարող հարցեր չառաջացնել:

Ասել, թե այս երկուսը՝ Ալեքսանայանն ու Տեր-Պետրոսյանն, անհամեմատելի են, կնշանակի ասել ոչինչ. չմոռանանք, որ Տեր-Պետրոսյանն այն գործիչն է, որի հետ միառժամանակ առաջ միևնույն սեղանի շուրջ հայտնվելու մասին երազում էին շատերը, ով հայ ժամանակակից քաղաքագիտական մտքի գլխավոր տիտաններից մեկն է, եթե ոչ գլխավորը, և ում՝ հայոց պատմության մեջ թողած հետքն ուղղակի անջնջելի է: Հակառակ այս ամենի՝ Ալեքսանյանի դեպքում ամեն բան շատ ավելի պարզ է ու, այսպես ասենք, հակագիտական. ամեն բան այս պարագայում բխում ու հանգում է փողից ու փողին, ինչը, ցավոք, ինչպես կյանքն է ցույց տալիս, ոչ միշտ է, որ բացառապես սեփական քրտինքով է ձեռք բերված լինում: Մի խոսքով՝ այս երկու անձինք նույնքան հակոտնյա են միմյանց, որքան, ասենք, ծովն ու ավազը:

Հարցերը, սակայն, որոնք առաջ են գալիս ընտրությունների արդյունքների հետ կապված, այս ամենից ամենևին էլ չեն բթանում: Այսպիսով՝ գլխավոր հարցը, որ հնչում է, հետևյալն է՝ ո՞րն էր Տեր-Պետրոսյանի պարտության պատճառը:

Գլխավոր պատճառն, անկասկած, մեկն է՝ այն գաղափարախոսությունը, որը ՀԱԿ-ՀԺԿ-ն փորձում էր առաջ մղել քարոզարշավի ողջ ընթացքում. արցախյան հարցում փողզիջումների անհրաժեշտության մասին բացահայտ քարոզը, այդ զիջումները սեփական քաղաքական ծրագրի անկյունաքարի վերածելու հանգամանքն ու այդ հարցում հասարակության անզիջում դիրքորոշումը դարձան այն գլխավոր պատճառները, որոնք բերեցին ՀԱԿ-ՀԺԿ-ի տապալմանը: Իսկ այս ամենը նշանակում է, որ ոչ թե հասարակությունն է դարձել գաղափարների նկատմամբ անտարբեր ու բացառապես փողն է արժևորում, այլ չի ողջունում այնպիսի գաղափարներ, որոնք իր տեսանկյունից՝ պարտվողական են, ստորացուցիչ ու չեն համապատասխանում երկրի շահերին. խնդիրը ոչ թե հասարակության ապագաղափարայնացվածության մեջ է, այլ՝ առաջ քաշված գաղափարների անմրցունակության: Պետք է անկեղծ լինենք՝ այսօր հասարակությունը պատրաստ չէ արցախյան հարցում գնալու որևիցե զիջումների, ու ցանկացած նմանատիպ փորձ կամ նույնիսկ դրա մասին խոսակցություն՝ մարդկանց մեծամասնությունն առավելապես ընկալում է որպես ոչ թե փոխզիջում կամ օբյեկտիվ հանգամանքներից բխող երևույթ, այլ՝ հայրենադավություն:

Ասում են՝ շուտով ստեղծվելու է մի առանձին հանձնաժողով, մարմին, որի գործառույթների մեջ է մտնելու հասարակության հետ համապատասխան աշխատանքներ վարելը՝ արցախյան հարցում հայկական կողմից սպասվող զիջումներն ընկալելի դարձնելու համար՝ հողերի հանձնման մի յուրատեսակ հանձնաժողով, որի ղեկավարն էլ, ի դեպ, լինելու է Լևոն Տեր-Պետրոսյանը: Հետևաբար՝ կարելի է ենթադրել, որ Տեր-Պետրոսյանը, յուրատեսակ ջերմաստիճանի ստուգում անցկացնելով հասարակության շրջանում, փորձում էր նաև մոտավոր պատկերացում կազմել, թե ինչ ծավալի աշխատանքներ են իրեն ու ապագայում իր կողմից գլխավորելիք հանձնաժողովին սպասվում. պարզվեց՝ առավել քան հսկայական...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության
Ամենադիտված