Հենրիխ Մխիթարյանը առողջություն է մաղթել մրցակցի խաղացողին
Սպորտ
Անգլիայի առաջնության 31-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ուժերը կչափի «Էվերթոն»-ի հետ:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը առողջություն է մաղթել մրցակցի ֆուտբոլիստ Շեյմուս Քոուլմանին, ով Իռլանդիայի հավաքականի կազմում ոտքի կոտրվածք է ստացել:
«Այո տեսել եմ, թե ինչ վնասվածք է ստացել Քոուլմանը և շատ եմ ցավում նրա համար: Նրան մաղթում եմ արագ ապաքինում: Այդ դրվագը տեսել եմ տեսանյութով, սարսափելի էր: Նրան մաղթում եմ ուժեղ լինել և որքան հնարավոր է՝ շուտ վերադառնալ դաշտ: Հաճելի չե նման բաներ տեսնելը, բայց սա ֆուտբոլ է: Վտանգը խաղի մի մասն է և դրան պետք է պատրաստ լինել: Իհա՛րկե, նման վնասվածքներ հազվադեպ են լինում: Նա չէր կարող պատկերացնել, որ իր հետ նման բան կարող է տեղի ունենալ: Մրցակցի հետ պայքարի մեջ մտավ և լուրջ վնասվածք ստացավ»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է մանչեսթերյան թիմի պաշտոնական կայքը:
«Մանչեսթեր Յուանթեդ»-«Էվերթոն» հանդիպումը տեղի կունենա այսօր, մեկնարկը՝ 23:00-ին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը