The Sun. Իբրահիմովիչը կտեղափոխվի «Լոս Անջելես Գելաքսի»
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ամռանը հնարավոր է՝ լքի անգլիական ակումբը:
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, հղում կատարելով FOX-ին, Իբրահիմովիչը չի երկարաձգի պայմանագիրը մանչեսթերյան թիմի հետ, այլ պայմանագիր կկնքի «Լոս Անջելես Գելաքսի»-ի հետ:
Տեղեկության համաձայն, ամերիկյան ակումբը նախորդ ամիս ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխության մասին խոսել է գործակալ Մինո Ռայոլայի հետ:
Ընթացիկ մրցաշրջանում շվեդ հարձակվողը անգլիական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 41 խաղի, հեղինակել 26 գոլ և կատարել է 9 գոլային փոխանցում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել էր, որ կաջակցի Իբրահիմովիչին՝ կարիերան շարունակելու՝ ցանկացած որոշման դեպքում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը