Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարը Թրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն Ֆլորիդայում Թրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու «Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ․ խոսնակ Առաջին պակիստանցին ուղեծրում է․ չինական տիեզերանավը միացել է «Տյանգուն» կայանին Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ. փաստաբան Կանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է․ ՄԻՊ Ֆրանսիայի բյուջեն․ Փարիզը կանխատեսում է 5 տոկոս պակասուրդ, Բրյուսելը՝ 5,4 Փհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համար Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելը Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասին 

Նոր ընտրակարգի զոհերը (լուսանկարներ)

Քաղաքական

ԼՈւՐԵՐ.com-ը շարունակում է ամփոփել ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Եվ այսպես՝ Ազգային ժողովում կհայտնվի չորս քաղաքական ուժ՝ «Հանրապետական» կուսակցությունը,  «Ծառուկյան» դաշինքը, ԵԼՔ դաշինքը եւ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը:

Ընտրական այս պայքարը տարբերվում էր Հայաստանում անցկացված նախորդ խորհրդարանական ընտրություններից իր նոր`ռեյտինգային ընտրակարգով: Այս համակարգը շատերի մեջ հույս արթնացրեց, որ ևս մեկ հնարավորություն է հայտնվել խորհրդարանում և, այսպես ասած, մարտի նետվեցին հին ու նոր գործիչները, ովքեր հաճախ են հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում, որոնց առաջ բերած մտքերն ու գաղափարները հաճախ են մեկնաբանվում ու պարզաբանվում:

Մի խոսքով` ընտրակարգ, որը չհաղթահարվեց նրանց կողմից, թեպետ մինչ ընտրությունները մեծ էր հասարակական կարծիքը, որ այս գործիչներն անպայման կհայտնվեն խորհրդարանում, նրանցից ոմանց պարագայում, այնուամենայնիվ, խորհրդարանն աշխատող կադր կորցրեց:

ԱԺ-ին հրաժեշտ կտա ամենաակտիվ պատգամավորներից՝ տնտեսագետ Հրանտ Բագրատյանը, ով միշտ սիրում էր քննադատության թիրախում վերցնել վարչապետին, ֆինանսների նախարարին և տնտեսական բլոկի մյուս պետական գործիչներին` շատերին նաև նախատում էր, ուսանողական տարիներին լավ չսովորելու համար: Պետք է ընդունել, որ Բագրատյանի ամեն մի ելույթը դասախոսություն էր: Անվճար դասախոսություն:

«Հայկական վերածնունդ» կուսակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանին նույպես չհաջողվեց հաղթահարել անհրաժեշտ շեմը: Այս պատգամավորի ամենամեծ թերությունն այն էր, որ ՕԵԿ խմբակցության անդամ էր: Գուցե այլ միջավայրում նա կկարողանար իր գիտելիքներն ու պատկերացումները ավելի արդյունավետ օգտագործել և ռեյտինգային օդիոզ դեմքերից առաջ անցնել: Բայց ափսոս՝ Մհեր Շահգելդյանը ռեբրենդինգ ապրած «Հայկական վերածնունդ»-ի պատճառով դուրս մնաց քաղաքական խաղից:

Ազգայն Ժողովում այլևս չենք տեսնի պատգամավորներին հայերեն գրագետ խոսել սովորեցնող ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին և նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին: Շատ չընդլայնելով խոսքը, միայն կարող ենք արձանագրել՝ երկու պատգամավորներն էլ աշխատում էին և իրականացնում պատգամավորական գործառույթներ`մշակել, քննարկել, քվեարկել օրինագծեր, քաղաքական հարցեր բարձրացնել և հայտարարություններ անել:

5-րդ գումարման Ազգային ժողովի ամենաակտիվ արևմտամետ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանին նույնպես այս անգամ բախտը չժպտաց. վերջինս քիչ կամ ոչ արդյունավետ աշխատեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ռեյտինգի վրա: 

Հասարակական-քաղաքական իրադարձություններին մշտապես հետևող և ֆեյսբուքյան իրադարձային գրառումներով աչքի ընկնող Ստյոպա Սաֆարյանին նուjնպես չհաջողվեց հայտնվել 6-րդ գումարման Ազգային ժողվում: Ստյոպա Սաֆարյանն այն գործիչներից է, ում ձեռքը միշտ քաղաքական անցուդարձի զարկերակի վրա է: Նրա աչքից չի վրիպում ոչ մի մանրուք` հատկապես արտաքին քաղաքական սպեկտրում: Բայց՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը չհաջողվեց հաղթահարել նախատեսված տոկոսային շեմը և մտնել խորհրդարան: Պետք է նկատել, որ Ստյոպա Սաֆարյանի ներկայությամբ խորհրդարանն այլ գույներ կստանար:

Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը նույնպես հնարավորություն չստացավ լինել նոր խորհրդարանում. «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ձախողման մասին արդեն նկատել ենք:

Խորհրդարանի ամենաընդդիմադիրի տիտղոսը վայելող  Զարուհի Փոստանջյանը նույնպես զրկվեց խորհրդարանական ամբիոնից իր դժգոհությունները բարձրաձայնելու հնարավորությունից: Ինչքան էլ խորհրդարանական տարիներին քննադատվեց, քննարկվեց, բայց Փոստանջյանն այն պատգամավորներից էր, ում հանրությունը սիրում էր լսել` երևի այն բանի համար, որ ժողովրդի սրտից էր խոսում: Փոստանջյանը թեպետ անգամ չմտավ մրցակցության մեջ, բայց հաստատ` նրա մտքին մի բան կա:

Ում մոռացանք այս ցուցակում անդրադառնալ, հայցում ենք նրանց ներողամտությունը, գուցե չեն գրավել մեր ուշադրությունը:

Աղավնի Սուքիասյան


Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարըԹրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն ՖլորիդայումԹրամփը Գոհաբանության տոնին ընդառաջ ներում է շնորհել Ազատություն և Փետուր անուններով հնդկահավերինԹրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու«Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ․ խոսնակԱռաջին պակիստանցին ուղեծրում է․ չինական տիեզերանավը միացել է «Տյանգուն» կայանին Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ. փաստաբանԿանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է․ ՄԻՊՖրանսիայի բյուջեն․ Փարիզը կանխատեսում է 5 տոկոս պակասուրդ, Բրյուսելը՝ 5,4OpenAI-ը և Anthropic-ն ԱԲ-ի նոր մոդելները թողարկելու մտավախություն ունեն՝ անվտանգության սպառնալիքների պատճառովՓհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համարԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելըԹրամփը հայտարարել է, որ Իրանն ի վիճակի չէ զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասինԱռջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ ԾառուկյանինԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ իրանական հրթիռների հեռահարության համար սահմանափակումներ չկանՈղբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել էՀութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներինԹրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար ժամկետներ չկան Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամԻրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել էՀուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի ՍտրասբուրգԿիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է ԼարսումԱպօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ
Ամենադիտված