Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» 

3 անձի, այդ թվում` 2 հարկային պաշտոնյայի մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու և կաշառք ստանալու համար

Հասարակություն

Ավարտվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությունը: Իրականացված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել են կատարված հանցագործության բոլոր հանգամանքները. արդյունքում 3 անձի, այդ թվում' երկու գլխավոր հարկային տեսուչի մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու և կաշառք ստանալու համար: Հիմնավորվել է, որ վերջիններս իրենց հանցավոր արարքներով էական վնաս են պատճառել պետության շահերին, որն արտահայտվել է ինչպես պետական մարմնի հեղինակազրկմամբ և հարկային ծառայողի կոչման արատավորմամբ, այնպես էլ գույքային վնասով. տնտեսվարող սուբյեկտների հարկային պարտավորությունները շուրջ 4 մլն ՀՀ դրամի չափով պակաս են հաշվարկել:

Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ Տիգրան Մխիթարյանը մինչև 05.09.2016թ.-ը' ՊԵԿ Արտաշատի տարածքային հարկային տեսչության տեղեկատվության և վերլուծության բաժնի պետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում, խախտելով հարկային օրենսդրության պահանջներն ու ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված հարկային ծառայողի վարքագծի կանոնները, միաժամանակ վարել է Գոլհիլ ՍՊԸ ընկերության հաշվապահական հաշվառումը' այդպիսով իրեն կախվածության մեջ դնելով ընկերության փաստացի տնօրինողներ Գոհար և Ռազմիկ Վլասյաններից և զբաղվելով նրանց հովանավորչությամբ ու հաշվապահական խորհրդատվությամբ: Այսպես, տեղեկանալով ՊԵԿ քննչական վարչության վարույթում Գ. Վլասյանի վերաբերյալ քրեական գործով կատարված և ի պաշտոնե իրեն հանձնարարված հարցումների մասին, այդ մասին հայտնել է Վլասյաններին: Բացի այդ, ի պաշտոնե տեղյակ լինելով Գոլհիլ ընկերության կողմից դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ հաշվետվություններ չներկայացնելու մասին, Տ. Մխիթարյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները. նշված տեղեկատվությամբ տեսչության այլ բաժինների հետ չի փոխանակվել ու չի ապահովել դրա հետ կապված կամերալ ուսումնասիրությունների անցկացումը: Ավելին, 2016թ.-ի սեպտեմբերին, երբ Տ. Մխիթարյանն արդեն զբաղեցրել է նույն հարկային տեսչության հարկ վճարողների սպասարկման գլխավոր հարկային տեսուչի պաշտոնը, Գ. Վլասյանից տեղեկացել է Գոլհիլ ՍՊԸ-ի կողմից 2015թ.-ին 4 բեռնատար ավտոմեքենաների շահագործման մասին, սակայն համակարգ է մուտքագրել դրանցից միայն 2-ի ելակետային տվյալները, որի հետևանքով հիշյալ ընկերության հարկային պարտավորությունները շուրջ 2 մլն ՀՀ դրամի չափով պակաս են հաշվարկվել:

Բացի այդ, Տ. Մխիթարյանը, դարձյալ խախտելով հարկային օրենսդրության պահանջները, ստանձնել է Արտաշատի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված մեկ այլ' Օհանտրանս ՍՊԸ-ի հաշվապահական հաշվառման պարտականությունը: Այդ ընթացքում, նույն տեսչության ընթացիկ հսկողության բաժնի գլխավոր հարկային տեսուչ Արմեն Մուրադյանից տեղեկանալով հիշյալ ընկերության կողմից խախտում կատարելու փաստ հայտնաբերելու մասին, կրկին չարաշահել է պաշտոնեական դիրքը և վերջինիս խնդրել թաքցնել խախտումը, որպեսզի Օհանտրանս ՍՊԸ-ի համար լրացուցիչ հարկային պարտավորություններ չառաջանան: Ա. Մուրադյանն էլ, կատարելով գործընկերոջ խնդրանքը, վերադասին այդ մասին զեկուցագիր չի ներկայացրել և ստուգում չի նախաձեռնել: Դրա հետևանքով այս ընկերության հարկային պարտավորությունները ևս շուրջ 2 մլն դրամով պակաս են հաշվարկվել: Այնուհետև Տ. Մխիթարյանը զանգահարել է «Օհանտրանս» ընկերության տնօրեն Սարգիս Մելքոնյանին և դրա դիմաց, ինչպես նաև խնդրի մասին նախապես տեղեկացնելու և ստուգումը կանխելու համար կաշառք է պահանջել: Ս. Մելքոնյանը համաձայնվել է և իր օգտին ապօրինի անգործություն դրսևորելուն նպաստելու համար Տ. Մխիթարյանին կաշառք տվել:

Այսպիսով, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և կաշառք ստանալու համար Տ. Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 311-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար Ա. Մուրադյանին' ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ կաշառք տալու համար Օհանտրանս ՍՊԸ տնօրեն Ս. Մելքոնյանին' ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ
Ամենադիտված