Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» «Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ» Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները 

Սկանդալ՝ Մոսկվայի ու Բաքվի միջև...

Վերլուծական

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները հետզհետե թևակոխում են առավել լարված փուլ. երկու երկրների միջև նոր ու բավական մասշտաբային սկանդալ է հասունանում: Մասնավորապես՝ պարզվել է, որ Ռուսաստանի արդարադատության նախարարությունը դիմել է երկրի Սահմանադրական դատարան՝ պահանջելով լուծարել «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» կազմակերպությունը։ «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես»-ը, որը Ադրբեջանի հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիևի նախաձեռնությամբ հիմնադրվել էր 2001թ-ին, Ռուսաստանում մեղադրվում է այդ երկրում վերջին ժամանակներս ընդունված «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը խախտելու մեջ։ Ադրբեջանցի գործիչներն իրենց հերթին հանդես են եկել Մոսկվայի հասցեին համապատասխան սպառնալիքներով՝ բացահայտորեն սպառնալով լուծարել «Ադրբեջանի ռուսական համայնք» կազմակերպությունը՝ որպես պատասխան քայլ՝ ընդդեմ Մոսկվայի: Մի խոսքով՝ կողմերը հանդես են եկել միմյանց հասցեին անթաքույց սպառնալիքներով:

Այն, որ հատկապես վերջին շրջանում ռուս-արդբեջանական հարաբերություններն իրենց լավագույն ժամանակները չէ, որ ապրում են, փաստում են միանգամից մի քանի իրողություններ, որոնք հիմնականում պայմանավորված են Արցախյան հիմնահարցով. հարաբերությունների սառեցումը սկսվեց ճիշտ այն պահից, երբ Ալիևի համար պարզ դարձավ, որ Ռուսաստանը մտադիր չէ հովանավորել Ադրբեջանի հերթական արկածախնդրությունը արցախյան ճակատում ու հուսախաբ եղավ: Ճիշտ է՝ Մոսկվան իր այդ մտադրությունը առնվազը սկզբնական շրջանում ամեն կերպ ջանում էր Բաքվին հայտնի դարձնել առավելապես միջնորդավորված ձևով՝ ասենք իր դաշնակիցների միջոցով, բայց հետզհետե ՌԴ-ին էլ պարզ դարձավ, որ հանձին Ալիևի գործ ունի ոչ թե՝ ասենք նրբանկատ դիվանագետի, այլ սովորական ավանակի հետ, որին պետք է բոլոր հնարավոր միջոցներով սանձել: Ի դեպ՝ Նազարբաևի այցը Բաքու ու դրա ընթացքում Ղազախստանի նախագահի խաղաղասիրական հայտարարությունը պատվիրված էր հենց Կրեմլից. Մոսկվան գործի է դրել ԵՏՄ-ում իր ծանր հրետանուն ու փորձում է Բաքվին ամեն գնով հետ պահել արկածախնդիր պատերազմ սանձազերծելուց:

Ակնհայտ է, սակայն, որ Բաքուն չի ցանկանում խոնարհ հարսի կեցվածքով հանդես գալ Պուտինի առաջ, ինչն, իր հերթին, հունից հանում է Կրեմլին, ու վերջինս ստիպված գործի է դնում ձեռքի տակ եղած մտրակներից մեկը՝ հասկացնելու իր համառ գործընկերոջը, որ այժմ Ռուսաստանի թիկունքում արյունոտ խաղեր տալու ժամանակը չէ. «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես»-ի դեմ Կրեմլի քայլերը հարկավոր է դիտարկել հենց այս կոնտեքստում:

Բանն այն է, որ Ալիևը, ցուցաբերելով կամակոր վարք, կամա-ակամա, իսկ առավել հավանական է՝ դիտավորյալ կերպով հարցականի տակ է դնում Ռուսաստանի հեղինակությունն Անդրկովկասում: Չմոռանանք, որ Պուտինի թիվ մեկ գերխնդիրն Անդրկովկասում իր գերիշխող ու անվիճելի դիրքը աշխարհին փաստելն է: Իսկ նմանատիպ կեցվածքով Բաքուն սասանում է Մոսկվայի հեղինակությունը թե՛ Անդրկովկասում, թե՛, որ առավել կարևոր է, աշխարհում (իհարկե, ոչ առանց Արևմուտքի կողմից թաքուն աջակցություն ստանալու), ու հիմա Մոսկվան հայտնվել է «երկու քարի արանքում». մի կողմից՝ սեղանին դրված է Կրեմլի հեղինակությունը, մյուս կողմից՝ Ադրբեջանի հետ այդքան կարևոր հարաբերություները. դատելով ամենայնից՝ Մոսկվայում որոշել են Բաքվի հետ խոսել ուժի դիրքերից:

Իսկ ի՞նչ կարող է այս ամեը նշանակել մեզ՝ հայերիս համար: Ակնհայտ է մեկ բան՝ Մոսկվան մտադիր չէ գոնե տեսանելի ապագայում արցախյան հակամարտության սրացում թույլ տալ, քանի որ դա չի բխում իր կենսական շահերից: Հետևաբար՝ գոնե այս փուլում Հայաստանն, ունենալով շահերի ընդհանրություն Մոսկվայի հետ, կարող է վստահ լինել՝ եթե անգամ Ալիևը գնա նոր արկածախնդրության, որի հավանականությունը գրեթե զրոյական է, Կրեմլը դրա վրա աչք չի փակի ու կանի ամեն ինչ՝ Բաքվին իր տեղը ցույց տալու համար. պատերազմի վտանգն է՛լ ավելի է հեռանում մեզանից:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության
Ամենադիտված