Իբրահիմովիչը` ռեկորդի շեմին
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մոտ է Լոնդոնի «Չելսի»-ի նախկին ֆուտբոլիստ Ջանֆրանկո Ձոլայի ռեկորդը գերազանցելուն: Շվեդ ֆուտբոլիստին պակասում է երեք գոլ: Այս մասին տեղեկացնում է Gracenote-ը:
Իբրահիմովիչը Անգլիայի առաջնության 31-րդ տուրում «Էվերթոնի» դեմ հանդիպմանը դարձել է գոլի հեղինակ (1:1):
Սա շվեդ ֆուտբոլիստի 12-րդ գոլն է՝ սկսած հոկտեմբերի 3-ից, երբ նա դարձավ 35 տարեկան: Այս ցուցանիշով Իբրահիմովիչը զիջում է միայն «Չելսի»-ի նախկին ֆուտբոլիստ Ջանֆրակո Ձոլային, ով 2002/03 մրցաշրջանում դարձել է 14 գոլի հեղինակ:
Նշենք, որ Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում մանչեսթերյան թիմը կանցկացնի ևս 8 խաղ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը