Եթե «Յունայթեդ»-ը շարունակի խաղացողներ կորցնել՝ մրցաշարերից մեկը ստիպված կլինենք զոհաբերել. Մոուրինյու
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Անգլիայի առաջնության 31-րդ տուրում «Էվերթոն»-ի դեմ հանդիպումը 1:1 հաշվով ավարտելուց հետո խոսել է Չեմպիոնների լիգա դուրս գալու՝ թիմի շանսերի մասին:
«Լավագույն քառյակում հայտնվելը բարդ կլինի, չնայած՝ հնարավոր է: Շատ բան կախված է մրցակիցներից: Մենք ԱՊԼ-ում չենք պարտվում հոկտեմբեր ամսից, բայց շատ հաճախ ենք ոչ-ոքի խաղում մեր դաշտում և միավոր կորցնում: Այդ պատճառով էլ միայն 5-րդ տեղում ենք: Թիմը իրացման հետ կապված խնդիրներ ունի, ինչի համար, կարծում եմ՝ մրցաշրջանի ավարտին զղջալու ենք: Եթե «Մանչեսթեր Յունայթեդ»-ը շարունակի խաղացողներ կորցնել' մրցաշարերից մեկը ստիպված կլինենք զոհաբերել»,-Մոուրինյուի խոսքը մեջբերում է BBC-ն:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը