«Յունայթեդ»-ի 11 մետրանոցը արդարացի էր, բայց շատ բարդ է դրա հետ համակերպվելը. Կուման
Սպորտ
«Էվերթոն»-ի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 31-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ 1:1 հաշվով ավարտած հանդիպումը:
Մանկունիացներին պարտությունից փրկեց Զլատան Իբրահիմովիչը` խաղավարտին դիպուկ իրացնելով նշանակված 11 մետրանոցը:
«Խաղից առաջ ես կհամաձայնեի ոչ-ոքիի հետ: Բայց հաշվի առնելով խաղի ընթացքը, արդյունքից գոհ չեմ: Բարդ խաղ էր, մենք 1:0 հաշվի ժամանակ լավ վերահսկում էինք խաղը, բայց երկրորդ գոլը խփել չհաջողվեց: Ցավալի է: 11 մետրանոցը արդարացի էր, բայց շատ բարդ է դրա հետ համակերպվելը: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հարձակվում էր և ռիսկի էր դիմում, այնպես որ՝ մենք պետք է վերջակետ դնեինք խաղին: Գիտենք, որ մոտ ենք լավագույն քառյակին, չնայած որ՝ չունենք այնպիսի կազմ, ինչպիսին ունեն «Յունայթեդ»-ն ու «Չելսին»,-Կումանի խոսքը մեջբերում է BBC Sport-ը:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ