47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկը ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ է ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին կիբեռհանցագործությունների դեմ պայքարում՝ ամրապնդելով իրավապահների կարողությունները Բնապահպանական խախտումների համար Գեղարքունիքում և Լոռիում 2.78 մլն դրամի տուգանքներ են նշանակվել, գործունեություններ՝ կասեցվել Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին Սեդրակ Քոչարյանի կինը՝ ամուսնու կալանավորման և ընտանիքի նկատմամբ հետապնդումների մասին Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովին Տարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» միջազգային շախմատի մրցաշարի հաղթող 10-ամսական աղջնակ է մահացել. Թրամփը Զելենսկուն հորդորում է զիջումների գնալ Դոնբասում Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվեն Փարպիում տղամարդուն հրազենային վնասվածք պատճառած 34-ամյա անձը ձերբակալվել է 

«Փաստ». «Ադրբեջանի ղեկավարությունը գործի է դնում, այսպես կոչված, «խավիարային դիվանագիտությունը». ԵՄ–ում Ադրբեջանի նախկին դեսպան

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխատանքներ են ընթանում պատժամիջոցներ սահմանելու Ադրբեջանի իրավապահ մարմինների ղեկավարության, դատավորների, նաև դատախազության այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր անմիջական մասնակցություն ունեն երկրում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման դեպքերի հետ»,– այս մասին հայտարարել է ԵՄ–ում Ադրբեջանի նախկին դեսպան, ներկայում Ադրբեջանցի քաղաքական վտարանդիների կազմակերպության (AND) համանախագահ Արիֆ Մամեդովը:

Նա անդրադարձել է ԵԽԽՎ պատգամավորների շրջանում կոռուպցիայի փաստի բացահայտմանն առնչվող գործի շարունակությանը: Հիշեցնենք, որ վերջերս փաստեր էին բացահայտվել առ այն, որ Ադրբեջանի ղեկավարությունը գործի է դնում, այսպես կոչված, «խավիարային դիվանագիտությունը», այն է' թանկարժեք նվերների, նույնիսկ գումարի միջոցով փորձում իր կողմ «թեքել» ԵԽԽՎ պատգամավորների: Ընդ որում, ԵԽԽՎ ղեկավար Պեդրո Ագրամունտը ևս համարվում է Ադրբեջանի իշխանությունների մտերիմ ընկերը, ով հնարավորության դեպքում արգելափակում է հայանպաստ որոշումները կամ էլ առաջ մղում ադրբեջանանպաստները:
Արիֆ Մամեդովի տեղեկացմամբ' ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը մարտի 24–ին նամակ է ուղարկել ԵԽԽՎ նախագահ Ագրամունտին' հորդորելով չձգձգել ԵԽԽՎ պատգամավորների շրջանում կոռուպցիայի փաստերի հետաքննության հարցով արտաքին անկախ հանձնաժողովի ստեղծման հարցը: Ընդ որում, «ԵԽ գլխավոր քարտուղարը չի թաքցնում իր վրդովմունքն առ այն, որ Պեդրո Ագրամունտը, ով Ադրբեջանի իշխանությունների ընկերն է, բոլոր հնարավոր և անհնարին ճանապարհներով փորձում է հետաձգել այդ հարցով որոշումը»,– նշել է Մամեդովը:

«Յագլանդը փորձառու քաղաքական գործիչ է: ժամանակին եղել է Նորվեգիայի վարչապետը, Նոբելյան հանձնաժողովի ղեկավարը ու հրաշալի հասկանում է, որ «խավիարային դիվանագիտության» հետ կապված սկանդալը եվրոպացի շատ քաղաքական գործիչների կհեռացնի քաղաքական ասպարեզից:
Կարծում եմ, գլխավոր քարտուղարը հասկանում է, որ հասունացել է մեծ վճռականություն և համառություն դրսևորելու ժամանակը, որպեսզի պահպանի իր քաղաքական դեմքը»,– ասել է Մամեդովը:

«Ավելի քան համոզված եմ, որ գլխավոր քարտուղարը նույնպիսի վճռականություն կդրսևորի նաև այն հարցում, որ Ադրբեջանը մինչս օրս չի կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը' անմիջապես ազատ արձակելու Իլգար Մամեդովին (վերջինս «Հանրապետական այլընտրանք»' REAL ընդդիմադիր շարժման ղեկավարն է, ով 2013 թ. դատապարտվել է 7 տարվա ազատազրկման Իսմայիլում անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով – խմբ.):
Նախկին դեսպանն ընդգծել է, որ ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանում սպասվում են շատ անակնկալներ, և շատերը պատրաստվում են դրան:

Ըստ Մամեդովի' Ադրբեջանում կոռուպցիան հասել է այնպիսի մակարդակի, որ «Wikipedia»–ում այդ երկրի արտաքին քաղաքականության մասին պատմող ենթաբաժնում ԼՂ հակամարտությունից հետո երկրորդ կետով նշվում է «խավիարային դիվանագիտությունը»:
«Դուք պատկերացնո՞ւմ եք, թե որքան կրիտիկական է վիճակը: Դա խայտառակություն է և ազգային մասշտաբի ողբերգություն, երբ ղարաբաղյան հակամարտության մասին տեղեկությունից անմիջապես հետո տեղադրվում է տեղակատվություն «խավիարային դիվանագիտության» մասին»,– ասել է Մամեդովը:

Ավելին, նրա խոսքով' այսօր արդեն Ադրբեջանի իշխանությունների հետ ոչ ոք չի ցանկանում ձեռք սեղմել: «Բաքու չեն այցելում մեծ երկրների, անդրազգային կորպորոցիաների ղեկավարներ: Նույնիսկ «British Petroleum» ընկերությունը, որը երկրի տարածքում գործող ամենախոշոր ընկերությունն է, Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման է ուղարկում իր երկրորդ կամ երրորդ կարգի աշխատակիցներին»,– հայտնել է նախկին դեսպանը»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկըԻրանի ԱԳՆ․ Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունիցՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ էՌուբիո. Կիևին հրթիռներ որսացող համակարգեր տրամադրելու միտումնավոր մերժում չի եղելԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին կիբեռհանցագործությունների դեմ պայքարում՝ ամրապնդելով իրավապահների կարողություններըԲնապահպանական խախտումների համար Գեղարքունիքում և Լոռիում 2.78 մլն դրամի տուգանքներ են նշանակվել, գործունեություններ՝ կասեցվելԱմպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթինՄԱԿ. 2025 թվականին ավելի քան 100,000 միգրանտ կփորձի ծովով հասնել ԵվրոպաՍեդրակ Քոչարյանի կինը՝ ամուսնու կալանավորման և ընտանիքի նկատմամբ հետապնդումների մասինՓաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովինGuardian. Ռազմավարական սխալները Մակրոնին հասցրել են քաղաքական մեկուսացմանՏարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 20-ի դրությամբՌուբիո. Թրամփը հիասթափված է Ուկրաինայի հարցով բանակցություններում առաջընթացի բացակայությունիցԷմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» միջազգային շախմատի մրցաշարի հաղթողՖրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել10-ամսական աղջնակ է մահացել. Թրամփը Զելենսկուն հորդորում է զիջումների գնալ ԴոնբասումReuters-ը բացահայտել է Հեգսեթի և Նեթանյահուի միջև գաղտնի բանակցություններըԱՄՆ-ն հետաքննում է Ուկրաինայի կապերը մեքսիկական նարկոկարտելների հետԵնոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվենՓարպիում տղամարդուն հրազենային վնասվածք պատճառած 34-ամյա անձը ձերբակալվել էԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուցԿալասը գնահատել է Սև ծովի արտահանման կասեցման հետևանքով Ուկրաինային հասցված վնասըԱրագածոտնում տան գողության փորձի ժամանակ կրակոցներ են արձակվել․ վիրավորը մահացել է հիվանդանոցումԱմերիկացի ներդրողը մտադիր է Թեղուտի պղնձի խտանյութն արտահանել ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ BloombergNYT. ԱՄՆ-ն մտադիր է համոզել Զելենսկուն համաձայնել զիջումների Դոնբասի հարցումՍուրենյանց․ Փաշինյանը ժողովրդավարության պաշտպանության քողի տակ փորձում է սահմանափակել քաղաքական մրցակցությունըՀայ ըմբիշները Վրաստանում անցկացված միջազգային մրցաշարից վերադարձել են 9 մեդալովBloomberg. Մերցը պարբերաբար փորձում է համոզել Թրամփին շարունակել աջակցել ԿիևինՎեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործումԿանանց զուգարանում գաղտնի նկարահանումներ իրականացրած «Գուստավի» նախկին մենեջերի նկատմամբ հետախուզում է հայտարարվելEFE. Ոստիկանությունը ցրել է Լիսաբոնում բնակարանային ճգնաժամի դեմ բողոքի ճամբարըՌուսաստանը և ԵԱՏՄ երեք երկրներ քննարկում են Հայաստանի դեմ ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հետևանքները․ զեկույցՈւիթքոֆը Նորվեգիա է ժամանել Ուկրաինայի հարցով բանակցությունների համարԴատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդություններըԻնչպե՞ս եք պատկերացնում Կենտրոնական բանկի դերը և վերաբերվում մեգակարգավորիչի գործառույթին. Թունյան40 վայրկյան հարցազրույցից հետո որոշում կայացրեցին սեփականազրկել մարդուն. ԱբրահամյանԱրմավիրի մարզպետը դատի է տալու Դանիել Իոաննիսյանին՝ զրպարտության մեղադրանքով«Firebird AI»-ն «ԷՍԱ»-ին ավելի քան 244 մլն դրամ է վճարել սպառած էլեկտրաէներգիայի դիմացԿոռուպցիոն ռիսկեր չե՞ք տեսնում COP17-ի շրջանակում տրամադրված 8 միլիոն դոլարի հետ կապված․ ՖարմանյանՀայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում«Քաղաքական դրդապատճառներով ակտիվների խլում է տեղի ունենում»․ Աբրահամյան«Ճանապարհային դեպարտամենտի» երկու աշխատակից պարգևատրվել է «Աշխատանքի վաստակի համար» մեդալով ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար. 60-ից ավելի բիզնես են փակել, աբսուրդ է. Հայկ ՖարմանյանՓաշինյանը կոչ է անում անձամբ դիմել իրեն. Թուրքիան ճնշումների թիրախում է, բայց չի նահանջի․ ԷրդողանԲեռլինում ակտիվիստները իրենց սոսնձել են ասֆալտին Ռայնմետալի գործարանի մոտակայքումՈվ գալիս է Հայաստան, պետք է իմանա՝ այստեղ ապրում են 150 հազար արցախցիներ, ովքեր gեղաuպանnւթյnւնից մազшպnւրծ են եղել. բողոքի ակցիաՖրանսիայի խորհրդարանը հույս ունի անկարգությունների հետաքննությունն ավարտել մինչև տարեվերջՇատերն են ասում, որ Հեղափոխություն արեցինք, էլի դաշնակներն ու հանրապետականներն են իշխանության. ՓաշինյանԱրաղչին Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը համարել է պատմության մեջ ամենասերտըՉի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե Արամյան
Ամենադիտված