47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկը ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ է ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին կիբեռհանցագործությունների դեմ պայքարում՝ ամրապնդելով իրավապահների կարողությունները Բնապահպանական խախտումների համար Գեղարքունիքում և Լոռիում 2.78 մլն դրամի տուգանքներ են նշանակվել, գործունեություններ՝ կասեցվել Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին Սեդրակ Քոչարյանի կինը՝ ամուսնու կալանավորման և ընտանիքի նկատմամբ հետապնդումների մասին Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովին Տարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» միջազգային շախմատի մրցաշարի հաղթող 10-ամսական աղջնակ է մահացել. Թրամփը Զելենսկուն հորդորում է զիջումների գնալ Դոնբասում Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվեն Փարպիում տղամարդուն հրազենային վնասվածք պատճառած 34-ամյա անձը ձերբակալվել է 

«Փաստ». Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ներկայացնում ենք «Новый оборонный заказ. Стратегии» ամսագրի գլխավոր խմբագիր, ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանի տեսակետը

Երեկ լրացավ ապրիլյան պատերազմի պաշտոնական ավարտի մեկ տարին: Ռազմական գործողություններն սկսվեցին ապրիլի 2–ի գիշերը և պաշտոնապես ավարտվեցին ապրիլի 5–ին' Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԳՇ պետերի հանդիպման ընթացքում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածության արդյունքում:

Կարճ տևած գործողությունները, որոնք, սակայն, հանգեցրին լուրջ թվով զոհերի' մոտ 100 հոգի հայկական կողմից և առնվազն 300–400 հոգի ադրբեջանական կողմից, քիչ բան փոխեցին քարտեզի վրա: Հայկական կողմի պաշտոնական տվյալով'ադրբեջանական զորքերին հաջողվեց գրավել 800 հա տարածք, իսկ ԼՂ ՊԲ որոշ աղբյուրների համաձայն' ընդամենը 350 հա (550 հա' չեզոք գոտու տարածքը ներառյալ):

Ադրբեջանական բանակը կարողացավ հաջողությունների հասնել հիմնականում առաջին օրը, երբ գործեց անսպասելիության գործոնը: Մեր ժամկետային զինծառայողների դեմ դուրս բերվեցին նրանց թիվը մի քանի անգամ գերազանցող հատուկ ջոկատայիններ: Ադրբեջանցիները կարողացան մտնել Թալիշ գյուղը, որը շփման գծից գտնվում էր 2,5 կմ հեռավորության վրա: Բայց այդ հաջողությունը երկար չտևեց' ադրբեջանական հատուկ ջոկատն ամբողջությամբ հայտնվեց շրջափակման մեջ, նրանց, ում հաջողվեց ողջ մնալ, զոհվեցին հետդարձի ճանապարհին' պայթելով ականապատված դաշտերում: Հետագա մի քանի օրում նրանք կորցրին առաջին օրը գրաված հենակետերի մեծ մասը: Արդյունքում հյուսիսային ուղղությամբ ոչ մի իրական հաջողություն չունեցան: Թեպետ այն պատճառով, որ մեկ հենակետ, այնուամենայնիվ, մնաց նրանց հսկողության տակ, հենակետ, որը գտնվում է ուղիղ Թալիշի բարձունքում, հիմա այդ բնակավայրում ապրելն անվտանգ չէ և այն փաստացի վերածվում է ռազմական բազայի:

Հարավային ուղղությամբ ադրբեջանցիները կարողացան հասնել որոշակի հաջողության' գրավեցին Լելե–թեփե բարձունքը: Այդ ուղղությամբ նետելով իր բոլոր ուժերը' Բաքուն կարողացավ պահել այն: Ինչ վերաբերում է կոնկրետ այդ կետին, ապա այն ունի մարտավարական նշանակություն, քանի որ բարդացնում է մերձակա հայկական հենակետերի մատակարարումը, սակայն ռազմավարական նշանակություն Լելե–թեփեի գրավումը չունի: Մյուսը: Բաքուն ծրագրել էր իր գլխավոր հարվածը հասցնել Աղդամի ուղղությամբ, որտեղ համեմատաբար հարթ տարածք է, իսկ մինչև Ստեփանակերտ ընդամենը 30 կմ է: Բայց հայկական հետախուզությունը կարողացավ բացահայտել հակառակորդի ծրագիրը և հասցրեց հրետանային հակահարված' ոչնչացնելով առնվազն 3 տանկ և շուրջ 200 զինծառայող: Դա տեղի ունեցավ ապրիլի 4–ի երեկոյան' պաշտոնական հաշտության համաձայնությունից 1 օր առաջ: Այս անհաջողությունը, նաև' մյուս ուղղություններով առաջխաղացման բացակայությունը և բազմաթիվ զոհերը Բաքվին ստիպեցին դադարեցնել ռազմական գործողությունները' փաստացի չկատարելով նախապես ծրագրված որևէ խնդիր:

Ապրիլյան պատերազմն ազդակ հանդիսացավ վերազինելու և հագեցնելու առաջնագիծը: Բացթողում, որը մեծապես նպաստեց առաջին օրվա ադրբեջանցիների հաջողությանը: Առաջին խնդիրներից մեկը գիշերային մարտ վարելու համար անհրաժեշտ սարքավորումների բացակայությունն էր: Անցել է մեկ տարի, ու բոլոր հենակետերն արդեն հագեցվել են ջերմատես կամ գիշերային նշանառության սարքերով, իսկ բուն շփման գծում տեղադրվել են հզոր տեսախցիկներ, որոնք կարողանում են բազմակի անգամ մեծացնել պատկերը և ունեն ջերմատեսի գործառույթներ: Առաջնագծի նման հագեցումը տվեց իր դրական արդյունքը' ադրբեջանական բանակի դիվերսիոն փորձերը մեկը մյուսի հետևից տապալվում են, իսկ ԼՂ տարածք ներխուժելու վերջին փորձի ժամանակ (փետրվարի 25–ին) գրեթե ամբողջ խումբը հայտնվեց թակարդում և ոչնչացվեց, իսկ տեղի ունեցածը արձանագրվեց ինչպես տեսախցիկներով, այնպես էլ ԱԹՍ–ներով:

Զարգացավ ևս մեկ կարևոր ուղղություն' մեծապես ավելացավ ԱԹՍ–ների թիվը: Ընդ որում մեծացավ նաև ինքնաթիռային տիպի ԱԹՍ–ների թիվը, ինչպես օրինակ X–55–երը, որոնք իրենց լավ են դրսևորել նաև պատերազմի ժամանակ: Կարևոր է նաև հետախուզական նշանակության ԱԹՍ–ների ներդրումը, որոնք ունեն գործողության մեծ տրամագիծ (100–200 կմ) և լավ պաշտպանվածություն ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներից:

Ինչ վերաբերում է ծանր սպառազինությանը, ապա Հայաստանի անկախության 25–ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ ցուցադրվեցին մի շարք համակարգեր, որոնք էապես փոխում են ուժերի դասավորվածությունը: Խոսքը «Իսկանդեր», «Սմերչ», «ԲՈՒԿ», «Ինֆաունա» համակարգերի մասին է:

Բնականաբար, այս մատակարարումները նվազեցնում են նոր էքսկալացիայի հավանականությունը, բայց ամեն դեպքում այն բացառել չի կարելի: Ուստի անհրաժեշտ է շարունակել այդ գործընթացը, ընդ որում խոսքը միայն գնումների մասին չէ: Շատ կարևոր է եղած տեխնիկայի արդիականացումը: Անցած տարվա աշնանը տեղեկատվություն շրջանառվեց, որ հայկական կողմի մոտ եղած Т–72 տանկերը արդիականացվելու են մինչև Т–72Б3М մակարդակ: Ընդ որում, արդիականացումը պետք է լիներ Հայաստանի տարածքում' «Уралвагонзавод»–ի հետ համատեղ: Սակայն դրանից հետո այս թեման այլևս չի արծարծվել: Ինչ էլ լինի, այս խնդիրը մնում է օրակարգում»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկըԻրանի ԱԳՆ․ Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունիցՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ էՌուբիո. Կիևին հրթիռներ որսացող համակարգեր տրամադրելու միտումնավոր մերժում չի եղելԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին կիբեռհանցագործությունների դեմ պայքարում՝ ամրապնդելով իրավապահների կարողություններըԲնապահպանական խախտումների համար Գեղարքունիքում և Լոռիում 2.78 մլն դրամի տուգանքներ են նշանակվել, գործունեություններ՝ կասեցվելԱմպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթինՄԱԿ. 2025 թվականին ավելի քան 100,000 միգրանտ կփորձի ծովով հասնել ԵվրոպաՍեդրակ Քոչարյանի կինը՝ ամուսնու կալանավորման և ընտանիքի նկատմամբ հետապնդումների մասինՓաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովինGuardian. Ռազմավարական սխալները Մակրոնին հասցրել են քաղաքական մեկուսացմանՏարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 20-ի դրությամբՌուբիո. Թրամփը հիասթափված է Ուկրաինայի հարցով բանակցություններում առաջընթացի բացակայությունիցԷմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» միջազգային շախմատի մրցաշարի հաղթողՖրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել10-ամսական աղջնակ է մահացել. Թրամփը Զելենսկուն հորդորում է զիջումների գնալ ԴոնբասումReuters-ը բացահայտել է Հեգսեթի և Նեթանյահուի միջև գաղտնի բանակցություններըԱՄՆ-ն հետաքննում է Ուկրաինայի կապերը մեքսիկական նարկոկարտելների հետԵնոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվենՓարպիում տղամարդուն հրազենային վնասվածք պատճառած 34-ամյա անձը ձերբակալվել էԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուցԿալասը գնահատել է Սև ծովի արտահանման կասեցման հետևանքով Ուկրաինային հասցված վնասըԱրագածոտնում տան գողության փորձի ժամանակ կրակոցներ են արձակվել․ վիրավորը մահացել է հիվանդանոցումԱմերիկացի ներդրողը մտադիր է Թեղուտի պղնձի խտանյութն արտահանել ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ BloombergNYT. ԱՄՆ-ն մտադիր է համոզել Զելենսկուն համաձայնել զիջումների Դոնբասի հարցումՍուրենյանց․ Փաշինյանը ժողովրդավարության պաշտպանության քողի տակ փորձում է սահմանափակել քաղաքական մրցակցությունըՀայ ըմբիշները Վրաստանում անցկացված միջազգային մրցաշարից վերադարձել են 9 մեդալովBloomberg. Մերցը պարբերաբար փորձում է համոզել Թրամփին շարունակել աջակցել ԿիևինՎեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործումԿանանց զուգարանում գաղտնի նկարահանումներ իրականացրած «Գուստավի» նախկին մենեջերի նկատմամբ հետախուզում է հայտարարվելEFE. Ոստիկանությունը ցրել է Լիսաբոնում բնակարանային ճգնաժամի դեմ բողոքի ճամբարըՌուսաստանը և ԵԱՏՄ երեք երկրներ քննարկում են Հայաստանի դեմ ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հետևանքները․ զեկույցՈւիթքոֆը Նորվեգիա է ժամանել Ուկրաինայի հարցով բանակցությունների համարԴատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդություններըԻնչպե՞ս եք պատկերացնում Կենտրոնական բանկի դերը և վերաբերվում մեգակարգավորիչի գործառույթին. Թունյան40 վայրկյան հարցազրույցից հետո որոշում կայացրեցին սեփականազրկել մարդուն. ԱբրահամյանԱրմավիրի մարզպետը դատի է տալու Դանիել Իոաննիսյանին՝ զրպարտության մեղադրանքով«Firebird AI»-ն «ԷՍԱ»-ին ավելի քան 244 մլն դրամ է վճարել սպառած էլեկտրաէներգիայի դիմացԿոռուպցիոն ռիսկեր չե՞ք տեսնում COP17-ի շրջանակում տրամադրված 8 միլիոն դոլարի հետ կապված․ ՖարմանյանՀայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում«Քաղաքական դրդապատճառներով ակտիվների խլում է տեղի ունենում»․ Աբրահամյան«Ճանապարհային դեպարտամենտի» երկու աշխատակից պարգևատրվել է «Աշխատանքի վաստակի համար» մեդալով ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար. 60-ից ավելի բիզնես են փակել, աբսուրդ է. Հայկ ՖարմանյանՓաշինյանը կոչ է անում անձամբ դիմել իրեն. Թուրքիան ճնշումների թիրախում է, բայց չի նահանջի․ ԷրդողանԲեռլինում ակտիվիստները իրենց սոսնձել են ասֆալտին Ռայնմետալի գործարանի մոտակայքումՈվ գալիս է Հայաստան, պետք է իմանա՝ այստեղ ապրում են 150 հազար արցախցիներ, ովքեր gեղաuպանnւթյnւնից մազшպnւրծ են եղել. բողոքի ակցիաՖրանսիայի խորհրդարանը հույս ունի անկարգությունների հետաքննությունն ավարտել մինչև տարեվերջՇատերն են ասում, որ Հեղափոխություն արեցինք, էլի դաշնակներն ու հանրապետականներն են իշխանության. ՓաշինյանԱրաղչին Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը համարել է պատմության մեջ ամենասերտըՉի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե Արամյան
Ամենադիտված