47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկը ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ է ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին կիբեռհանցագործությունների դեմ պայքարում՝ ամրապնդելով իրավապահների կարողությունները Բնապահպանական խախտումների համար Գեղարքունիքում և Լոռիում 2.78 մլն դրամի տուգանքներ են նշանակվել, գործունեություններ՝ կասեցվել Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին Սեդրակ Քոչարյանի կինը՝ ամուսնու կալանավորման և ընտանիքի նկատմամբ հետապնդումների մասին Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովին Տարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» միջազգային շախմատի մրցաշարի հաղթող 10-ամսական աղջնակ է մահացել. Թրամփը Զելենսկուն հորդորում է զիջումների գնալ Դոնբասում Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվեն Փարպիում տղամարդուն հրազենային վնասվածք պատճառած 34-ամյա անձը ձերբակալվել է 

«ՀԺ». Հայաստանը հետընտրական շոկի մեջ է

Հայկական Մամուլ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստանը հետընտրական շոկի մեջ է: Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո նորություններն ու նոր իրավիճակներն այնքան շատ են, որ հանրությունը դեռեւս չի հասցրել ամբողջությամբ ընկալել դրանք: Կատարվածից ուշքի չեն գալիս նաեւ քաղաքական ուժերը:

Խորհրդարան անցած եւ չանցած ուժերի համար շոկն ապահովել է ռեյտինգային ընտրակարգը: Այն արդյունքները, որ գրանցել են միեւնույն կուսակցությունից առաջադրված թեկնածուները, հատուկ ուսումնասիրության նյութ են հենց կուսակցությունների համար: Դրանք, թերեւս, ներքին վերադասավորումների առիթ կդառնան:

Ընդդիմադիր ուժերի հետընտրական հայտարարությունները նույնպես կաշկանդված են նույն ռեյտինգային ընտրակարգի պատճառով: Դժվար է ընտրություններում գրանցած փոքր տոկոսը ընտրակեղծիքների վրա բարդել, երբ քո ռեյտինգային թեկնածուն իր տեղամասում հավաքել է 800 ձայն, բայց մրցակից ընդդիմադիր ուժի թեկնածուն'4000 ձայն: Դա նշանակում է, որ տվյալ տարածքում կար 4800 ընտրող, որի վրա չէին ազդելու ընտրակաշառքը, վարչական ռեսուրսն ու ահաբեկումները:

Ստացվում է, որ այդ 4800-ից 4000-ի համակրանքը կարողացել է շահել մրցակից ընդդիմադիր թեկնածուն: Եթե նա կարողացել է, ուրեմն դու էլ կարող էիր, եւ եթե դա տեղի չի ունեցել, ուրեմն խնդիրը քո մեջ է:

Ընտրությունների արդյունքները ամենացավոտն ընդունել են «Հայ ազգային կոնգրես»-ն ու «ՕՐՕ»-ն: Առաջինի դեպքում նախընտրական ողջ ռազմավարությունը սկսվում եւ ավարտվում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռուստատեսային երկու հարցազրույցներով: Սույն դաշինքում համոզված էին, որ նա քաղաքական հաշվարկներում չի սխալվի, եւ եթե այս փուլում ռազմավարության հիմքում դրել է ղարաբաղյան հարցը, ուրեմն մի բան գիտի եւ աշխարհաքաղաքական կենտրոններին հասցեագրված նրա ուղերձները նշանակետին կհարվածեն:

Առաջին նախագահն իհարկե հրաշալի հարցազրույցներ տվեց, որոնք կարելի է էսթետիկական հաճույքի համար ժամանակ առ ժամանակ դիտել, բայց դրանք ընտրողների համար արժեք չունեին:

Ինչ վերաբերում է «ՕՐՕ» դաշինքին, ապա այստեղ էլ ամբողջ էներգիան կուտակում էին նախընտրական կամ հետընտրական ցնցումների սցենարների համար, իսկ քարոզչական գործողությունները ընդամենը այդ ցնցումների նախապատրաստական աշխատանքները քողարկելու նպատակ ունեին: Ի սկզբանե նրանք ոչ թե խոսում էին ընտրողների հետ համակրանք շահելու եւ ձայն ստանալու համար, այլ քաղաքացիներին տաքացնում էին անհրաժեշտ պահի բռնկում ապահովելու հույսով: Եթե այս դաշինքում «Սասնա ծռերի» գործողություններին քաղաքացիների արձագանքը լուրջ վերլուծության ենթարկած լինեին, պետք է որ հասկանային, որ քաղաքացիները չէին տաքանալու եւ բռնկում չէր լինելու, նույնիսկ, եթե Սամվել Բաբայանը մնար ազատության մեջ:

Հետընտրական շոկից զերծ չէ նաեւ հանրությունը, որի մի մասը հավատաց իր քվեին, ընտրեց եւ երկար տարիների ընդմիջումից հետո կարող է հաղթանակի համար շնորհավորել նրան, ում ինքն ընտրել է: Մյուս մասն էլ կողքից տեսավ, որ կարող է նաեւ նման բան լինել եւ հիմա ափսոսում է, որ ինքն էլ ընտրության եւ հաղթանակի բերկրանքի մասնիկ չի դարձել: Այս ամենին չի կարող անհաղորդ մնալ նաեւ իր ձայնը 10 հազար դրամով վաճառած քաղաքացին, որն առնվազն կսկսի կասկածել'ճիշտ է անում, թե սխալ:

Ամենամեծ շոկը, սակայն, իշխանություններինն է, որովհետեւ թեկուզ 7.7 տոկոսով իսկական ընտրությունը շատ վտանգավոր նախադեպ կարող է լինել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկըԻրանի ԱԳՆ․ Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունիցՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ էՌուբիո. Կիևին հրթիռներ որսացող համակարգեր տրամադրելու միտումնավոր մերժում չի եղելԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին կիբեռհանցագործությունների դեմ պայքարում՝ ամրապնդելով իրավապահների կարողություններըԲնապահպանական խախտումների համար Գեղարքունիքում և Լոռիում 2.78 մլն դրամի տուգանքներ են նշանակվել, գործունեություններ՝ կասեցվելԱմպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթինՄԱԿ. 2025 թվականին ավելի քան 100,000 միգրանտ կփորձի ծովով հասնել ԵվրոպաՍեդրակ Քոչարյանի կինը՝ ամուսնու կալանավորման և ընտանիքի նկատմամբ հետապնդումների մասինՓաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովինGuardian. Ռազմավարական սխալները Մակրոնին հասցրել են քաղաքական մեկուսացմանՏարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 20-ի դրությամբՌուբիո. Թրամփը հիասթափված է Ուկրաինայի հարցով բանակցություններում առաջընթացի բացակայությունիցԷմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» միջազգային շախմատի մրցաշարի հաղթողՖրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել10-ամսական աղջնակ է մահացել. Թրամփը Զելենսկուն հորդորում է զիջումների գնալ ԴոնբասումReuters-ը բացահայտել է Հեգսեթի և Նեթանյահուի միջև գաղտնի բանակցություններըԱՄՆ-ն հետաքննում է Ուկրաինայի կապերը մեքսիկական նարկոկարտելների հետԵնոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվենՓարպիում տղամարդուն հրազենային վնասվածք պատճառած 34-ամյա անձը ձերբակալվել էԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուցԿալասը գնահատել է Սև ծովի արտահանման կասեցման հետևանքով Ուկրաինային հասցված վնասըԱրագածոտնում տան գողության փորձի ժամանակ կրակոցներ են արձակվել․ վիրավորը մահացել է հիվանդանոցումԱմերիկացի ներդրողը մտադիր է Թեղուտի պղնձի խտանյութն արտահանել ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ BloombergNYT. ԱՄՆ-ն մտադիր է համոզել Զելենսկուն համաձայնել զիջումների Դոնբասի հարցումՍուրենյանց․ Փաշինյանը ժողովրդավարության պաշտպանության քողի տակ փորձում է սահմանափակել քաղաքական մրցակցությունըՀայ ըմբիշները Վրաստանում անցկացված միջազգային մրցաշարից վերադարձել են 9 մեդալովBloomberg. Մերցը պարբերաբար փորձում է համոզել Թրամփին շարունակել աջակցել ԿիևինՎեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործումԿանանց զուգարանում գաղտնի նկարահանումներ իրականացրած «Գուստավի» նախկին մենեջերի նկատմամբ հետախուզում է հայտարարվելEFE. Ոստիկանությունը ցրել է Լիսաբոնում բնակարանային ճգնաժամի դեմ բողոքի ճամբարըՌուսաստանը և ԵԱՏՄ երեք երկրներ քննարկում են Հայաստանի դեմ ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հետևանքները․ զեկույցՈւիթքոֆը Նորվեգիա է ժամանել Ուկրաինայի հարցով բանակցությունների համարԴատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդություններըԻնչպե՞ս եք պատկերացնում Կենտրոնական բանկի դերը և վերաբերվում մեգակարգավորիչի գործառույթին. Թունյան40 վայրկյան հարցազրույցից հետո որոշում կայացրեցին սեփականազրկել մարդուն. ԱբրահամյանԱրմավիրի մարզպետը դատի է տալու Դանիել Իոաննիսյանին՝ զրպարտության մեղադրանքով«Firebird AI»-ն «ԷՍԱ»-ին ավելի քան 244 մլն դրամ է վճարել սպառած էլեկտրաէներգիայի դիմացԿոռուպցիոն ռիսկեր չե՞ք տեսնում COP17-ի շրջանակում տրամադրված 8 միլիոն դոլարի հետ կապված․ ՖարմանյանՀայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում«Քաղաքական դրդապատճառներով ակտիվների խլում է տեղի ունենում»․ Աբրահամյան«Ճանապարհային դեպարտամենտի» երկու աշխատակից պարգևատրվել է «Աշխատանքի վաստակի համար» մեդալով ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար. 60-ից ավելի բիզնես են փակել, աբսուրդ է. Հայկ ՖարմանյանՓաշինյանը կոչ է անում անձամբ դիմել իրեն. Թուրքիան ճնշումների թիրախում է, բայց չի նահանջի․ ԷրդողանԲեռլինում ակտիվիստները իրենց սոսնձել են ասֆալտին Ռայնմետալի գործարանի մոտակայքումՈվ գալիս է Հայաստան, պետք է իմանա՝ այստեղ ապրում են 150 հազար արցախցիներ, ովքեր gեղաuպանnւթյnւնից մազшպnւրծ են եղել. բողոքի ակցիաՖրանսիայի խորհրդարանը հույս ունի անկարգությունների հետաքննությունն ավարտել մինչև տարեվերջՇատերն են ասում, որ Հեղափոխություն արեցինք, էլի դաշնակներն ու հանրապետականներն են իշխանության. ՓաշինյանԱրաղչին Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը համարել է պատմության մեջ ամենասերտըՉի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե Արամյան
Ամենադիտված