Հայ բռնցքամարտիկները կմասնակցեն միջազգային մրցաշարի
Սպորտ
Ապրիլի 10-15-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի կունենա բռնցքամարտի՝ Դավիդ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանը կներկայանա 8 մարզիկով: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ Թբիլիսիում ռինգ դուրս կգան 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը, 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը