Հենրիխ Մխիթարյան ջան, դու իսկապես մեծ մարդ ես. թավջութակահար Նարեկ Հախնազարյան
Սպորտ
Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը անդրադարձել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին և իր հիացմունքը հայտնել` ֆեյսբուքյան իր էջում տեղադրելով լուսանկարներ:
«Զարմանալի զգացողություն է կյանքում հասնել ինչ-որ բանի և հպարտանալ դրա համար… Սակայն իսկապես անգին է հպարտության այն զգացումը, որն ունենում ես որևէ մեկի մեծ հաջողության համար, ում դու հարգում ես և ումով հիանում ես: Հենրիխ Մխիթարյան ջան, դու իսկապես մեծ մարդ ես: Ոչ միայն որովհետև դու հանճարեղ խաղացող ես, այլ նաև քո մարդկային բոլոր որակների համար' քո բարության, ինտելեկտի և համեստության: Չեմ կարող հաշվել, թե քանի մարդու եմ համոզել և վիճաբանել նրանց հետ' ցանկանալով ապացուցել, թե որքան կարևոր էր քո տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» ոչ միայն անձնապես ինձ` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի վաղեմի երկրպագուիս համար, այլ նաև քո, մեզ բոլորիս, Հայաստանի ֆուտբոլի և ողջ ազգի համար: Դա մեծ ռիսկ էր, իհարկե, և ես գիտեմ, թե որքան դժվար էր քեզ համար ընդունել այդ որոշումը: Սակայն դու մեզ բոլորիս օրինակ ծառայեցիր, թե ինչպես երբեք կանգ չառնել ունեցած նվաճումներով, միշտ գնալ ավելի առաջ: Վստահ եմ` մոտ ապագայում դու կդառնաս ոչ միայն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Պրեմյեր Լիգայի, այլև ողջ ֆուտբոլային աշխարհի առանցքային խաղացողներից մեկը: Բրա'վո, իմ ընկեր»,-գրել է թավջութակահարը:




















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը