Swarovski-ն բյուրեղապակե լուսանկարչական ապարատ է ստեղծել
Այլ
Ճապոնիայի Nikon ընկերությունն ի պատիվ իր 100-ամյակի թողարկել է հուշանվերների շարք: Հավաքածուն ստեղծվել է Swarovski առեւտրանիշի հետ համագործակցությամբ, հաղորդում է Luxurylaunches-ը:
Հավաքածուում տեղ են գտել Nikon Model I մոդելի՝ ընկերության առաջին լուսանկարչական ապարատի բյուրեղապակե պատճենները: Յուրաքանչյուր ֆիգուր նշված է սերիական համարով, շարքը կթողարկվի սահմանափակ քանակով: Գներն առայժմ չեն նշվել:
Ավստրիայի Swarovski ընկերությունը հիմնվել է 1895 թվականին: Այն մասնագիտացած է բյուրեղապակուց զարդերի թողարկման եւ սինթետիկ ու բնական քարերի երեսակման բնագավառում: Ամենահայտնի արտադրանքը ստրազներն են, որոնք վաճառվում են «Swarovski-ի բյուրեղապակիներ» առեւտրանիշի ներքո:
Ճապոնիայի Nikon ընկերությունը մասնագիտացած է օպտիկայի եւ պատկերների մշակման էլեկտրոնային սարքերի արտադրության բնագավառում: Հիմնվել է 1917 թվականին, կենտրոնակայանը գտնվում է Տոկիոյում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը