«Բարսելոնա»-ի ռեկորդային եկամուտը (տեսանյութ)
Սպորտ
«Բարսելոնա»-ի ներկայացուցիչ Ժոզեպ Վիվեսը ներկայացրել է կատալոնյան թիմի ֆինանսական հաշվետվությունը 2016/17 ֆինանսական տարվա համար:
Նախորդ մրցաշրջանում «կապտանռնագույնների» եկամուտը հատել է ռեկորդային՝ 708 մլն եվրոյի սահմանագիծը, որից 18 միլիոնը մաքուր շահույթն է: Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
Ֆուտբոլիստների աշխատավարձը կազմել է եկամուտի 66%-ը:
Ըստ ռազմավարական պլանի՝ 2021թ.-ին ակումբի եկամուտը պետք է հասնի 1 մլրդ եվրոյի:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Forbes-ը հրապարակել էր ամենաթանկարժեք ակումբների անունները: «Բարսելոնա»-ն 4-րդ տեղում էր, որին պարբերականը գնահատել է 3,64 մլրդ եվրո:
Կատալոնացիները զիջում են միայն «Դալաս Կովբոյս»-ին (ամերիկյան ֆուտբոլ), «Նյու Յորք Յանկիզ»-ին (բեյսբոլ) և «Մանչեսթեր Յունայթեդ»-ին (ֆուտբոլ):


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը