Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը Մոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համար Եվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը Միացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարում Լիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարություն Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին 

ՀՀ ԱԳ նախարարը լիահույս է հայ-եգիպտական հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու հարցում

Արտաքին Քաղաքական

 ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը շնորհավորական խոսքով է հանդես եկել Եգիպտոսի Ազգային տոնի կապակցությամբ  տեղի ունեցած ընդունելությանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։

Ներկայացնում ենք ՀՀ ԱԳ նախարարի խոսքն ամբողջությամբ.

«Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ազգային տոնի՝ Հեղափոխության 65-րդ տարեդարձի կապակցությամբ ցանկանում եմ իմ ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները հղել բարեկամ Եգիպտոսի կառավարությանն ու ժողովրդին:

Այս տարի մենք համատեղ նշում ենք Հայաստանի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Քառորդ դարն ընդամենը մի ակնթարթ է դարավոր առնչությունների այն տարեգրությունում, որ կապում է մեր երկու ժողովուրդներին: 11-րդ դարում հայ ճարտարապետների կողմից կառուցված Կահիրեի երեք նշանավոր դարպասներն այդ պատմական ամուր կապերի կանգուն վկայությունն են: Իմ համար, որպես արտգործնախարարի, առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Եգիպտոսի` ծագումով հայ դիվանագետների, ներառյալ մի քանի արտգործնախարարների դերակատարությունը արաբական այս կարևոր պետության պատմության մեջ: Անխոս, արդի միջպետական հարաբերությունների համար ամուր հիմք են հանդիսանում հազարամյակների խորքից եկող երկու ժողովուրդների բարեկամական կապերը:

Եվ թերևս նաև դրանով է պայմանավորված, որ 1992թ. Մերձավոր Արևելքում Հայաստանի առաջին դեսպանությունը հիմնադրվեց հենց Եգիպտոսում: Ինձ համար մեծ պատիվ է, որ ես եղել եմ նորանկախ Հայաստանի առաջին դեսպանը Եգիպտոսում, անմիջականորեն բախտ եմ ունեցել մասնակցելու մեր միջպետական հարաբերությունների սկզբնավորմանն ու ամրապնդմանը: Այդ հյուրընկալ երկրում իմ անցկացրած գրեթե 14 տարիներից մնացել են ջերմ հիշողություններ, խորը ակնածանք Եգիպտոսի պատմամշակութային ժառանգության հանդեպ:

Եգիպտոսն էլ առաջին երկրներից մեկն էր, որ Հայաստանի անկախությունից հետո դեսպանություն հիմնեց Երևանում, և այսօր ցանկանում եմ գնահատանքի խոսքեր ասել Եգիպտոսի դեսպանության ներկա ու նախկին ղեկավարներին ու աշխատակիցներին հայ-եգիպտական հարաբերությունների ամրապնդման գործում իրենց ունեցած ավանդի համար:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հայաստանի և Եգիպտոսի դիվանագիտական հարաբերությունների քառորդ դարի ընթացքում զգալի առաջընթաց են ապրել երկկողմ համագործակցության գրեթե բոլոր ոլորտները:

Լիահույս եմ, որ միացյալ ջանքերի շնորհիվ մենք կկարողանանք որակական նոր մակարդակի բարձրացնել հայ-եգիպտական հարաբերությունները:

Պարո՛ն դեսպան,

Բոլորիս հայտնի է, թե պատմական ինչ փառահեղ ճանապարհ է անցել Եգիպտոսը: Մենք բարձր ենք գնահատում այն ջանքները, որ գործադրում է Եգիպտոսի Նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին և կառավարությունը՝ Եգիպտոսի առաջընթացի ապահովման, անվտանգության ամրապնդման և ահաբեկչության դեմ պայքարում: Մեր համերաշխությունն ենք հայտնում Եգիպտոսի ղեկավարությանը, ժողովրդին և բոլոր այն երկրներին ու ժողովուրդներին, որոնք այսօր պայքար են մղում ահաբեկչության դեմ։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ և բարգավաճում»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասինՍտամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի Բացվել է Ռոնալդուի ամենաբարձր արձանով թանգարանը Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էԼոնդոնում նարինջների արկղերում գրեթե 900 կգ կոկաին են առգրավել Միջազգային «Էմմի»․ ֆրանսիական «Կարեմը» ճանաչվել է լավագույն դրամատիկ սերիալ«Էվկլիդը» գտել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարըԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ է կատարվել աստղի ներսում պայթյունից ժամեր առաջ․ «Ուեբը» հետքեր է գտել փոշու մեջՆԳՆ ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ) Ի՞նչ էին ուտում Ավստրալիայում 45 000 տարի առաջ․ երկու հնավայրի ոսկորները հուշում են պատասխանըԵգիպտոսում գտել են 3 400 տարվա ծեսի հետքեր՝ պապիրուսի 40 այրված բեկորների վրաԸնդդիմությունն առաջնորդվում է նոր քաղաքական փիլիսոփայությամբ․ քաղաքական մեկնաբանի դիտարկումը Մարիանյան իջվածքում՝ 6 148 մետր խորության վրա, գտել են պայթյունային ժայթքման հետքերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներՀունվարի 1-ից գարեջրի և մի շարք դեղերի մատակարարման հաշվարկային փաստաթղթերում նոր պահանջ կգործիՖրանսիան հանքանյութերի պաշար կստեղծի՝ Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համարՊեսկով. Պուտինը Շենժենում փաստաթղթեր չի հանձնել Թրամփին և Սի Ծինփինին Բրազիլիայի խորհրդարանը հավանություն է տվել պետական ծախսերի նոր սահմանափակմանըՄոսկվայում կայացել է Օվերչուկի և Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը
Ամենադիտված