Տիեզերքի հետ կապը՝ վտանգի առաջ․ NASA-ի աշխատակիցներին տարհանել են Մադրիդից անտառային հրդեհների պատճառով Բացահայտվել է Մուրացանի փողոցում կատարված հանցագործությունը․ երեք անձ կալանավորվել են Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ.ՆԳՆ Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. ԱԺ–ի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի (տեսանյութ) Ազատության փաստաբան՝ Արամ Վարդևանյան․ Արթուր Ղամբարյան Իրանը մեղադրել է ԵՄ-ին՝ ԱՄՆ-ին և Իսրայելին քաղաքացիական բնակչության դեմ հարձակումներում աջակցելու մեջ Այսօր պատահական օր չէ. Արմենի ծննդյան օրն է․ Տիգրան Աբրահամյան Հայաստանից արտահանումը 2026թ․ հունվարից հունիս ամիսներին Կարո՞ղ է Հայաստանը ԵԱՏՄ-ում քննարկել Ռուսաստան արտահանման սահմանափակումները․ ԵՏՀ կարգերը Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր Tesla-ի շահույթը նվազել է Երգիծական պիեսում հարևաններն են՝ տարբեր առիթներով վիճում են, սակայն միշտ էլ գտնում են նաև երկխոսելու, միմյանց նկատմամբ բարի լինելու ձևեր, առիթներ 

Թբիլիսիում կայացել է հայկական տոլմայի ավանդական փառատոն-մրցույթը

Թբիլիսիի Մեյդան թաղամասում կայացել է կայացել է հայկական տոլմայի ավանդական փառատոն-մրցույթը։ Այս մասին տեղեկացրին Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Թբիլիսին տոնական էր տրամադրված: Մի քանի օր անընդհանտ բոլոր լրատվամիջոցները հանրությանը հրավիրում էին հայկական տոլմայի ավանդական-փառատոն-մրցույթին: Միջոցառումը Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի առաջնորդարանի հովանավորությամբ, «Հայարտուն» կենտրոնի և անհատ բարերարների աջակցությամբ, տեղի ունեցավ 2017 թվականի հուլիսի 16-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում:

Հայկական հարուստ մշակույթի ոչնյութական արժեքներից մեկը ազգային խոհանոցն է իր բազմազանությամբ: Արդեն բարի ավանդույթ է դարձել Թբիլիսիում փառատոնի միջոցով ներկայացնել և ժողովրդականացնել հայկական համեղ և առողջարար կերակրատեսակները: Այս անգամ տոլման էր:

Տոլմայի փառատոնը տարեցտարի ընդարձակում է իր շրջանակները: Մասնակիցների թիվը 40 էր, իսկ ներկայացրած կաթսաները՝ 50-ից ավելի էին: Բացի «Շուշանիկ» միության անդամներից, փառատոնին մասնակցում էին «Հայարտուն» կենտրոնի ստեղծագործական խմբերը, Սուրբ Գևորգի եկեղեցասեր կանանց միությունը, Ռուսթավի Սբ. Գրիգոր Նարեկացի կենտրոնը, թիվ 104 հայոց դպրոցը, «Վրաստան» թերթը, «Վանք» համույթը, քաղաքի առաջատար ռեստորաններ: Յուրաքանչյուր մասնակից ներկայացրել էր տոլմայի առնվազն երեք տարատեսակ, որոնք տարբեր մտահղացմամբ էին և գեղեցիկ ձևավորված:

Ցնծում էր մեյդանը, հազարից ավելի մարդ էր հավաքվել եկեղեցու բակում: Եկել էին տեղացիներ, հյուրեր Հայաստանի և Վրաստանի տարբեր քաղաքներից, այլազգիներ, զբոսաշրջիկներ՝ համտեսելու և գնահատելու տոլման:

Այս գեղեցիկ միջոցառմանը իրենց պատվաբեր ներկայությունն էին բերել Վրաստանի խորհրդարանի անդամ Դավիթ Ճիճինաձեն, Թբիլիսիի Իսանի-Սամգորի շրջանից Սակրեբուլոյի անդամ Իլիա Ջիշկարիանին, Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Արթուր Սարգսյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը:

Միջոցառումը բացեց Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը:

Օրհնության և բարեմաղթանքի խոսք ասաց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդը փառատոն-մրցույթների կազմակերպումը գնահատեց որպես հայ մշակույթի և ազգային ավանդույթների ժողովրդականացման միջոց, իսկ փառատոնի անցկացումը հինավուրց և բազմազգ այս թաղամասում, Սուրբ Գևորգ եկեղեցու բակում անվանեց քրիստոնեական սիրո և բարության արտահայտություն:

Հյուրերն իրենց ելույթներում Վիրահայ համայնքի կողմից ավանդույթի վերածված փառատոնը արժևորեցին ազգային այս գեղեցիկ կերակրատեսակի շուրջը համախմբելու լավագույն հանգամանք և ներկաներին մաղթեցին բարի ախորժակ:

Մինչ հատուկ հրավիրված Հայաստանի խոհարարների ասոցիացիայի նախագահ Սեդրակ Մամուլյանն իր շքախմբով կգնահատեր ներկայացված տոլմայի տարատեսակները, հանրության հյուրասիրությունը ուղեկցվեց ուրախ համերգով, որին մասնակցեցին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ստեղծագործական խմբերը, Վանք» պարային համույթը, Հայաստանից ժամանած շնորհալի երգիչ Հայկ Մխեյանը և այլ անհատ կատարողներ:

Փառատոնի պատվավոր հյուրն էր ՀՀ վաստակավոր արտիստուհի, ծնունդով թբիլիսեցի Լեյլա Սարիբեկյանը: Ճանաչված մենակատարը, ում ծննդյան օրն էր նաև, հայրենասիրական և ազգային երգերի անզուգական կատարումներով ողջունեց ներկաներին, արժանանալով նրանց բուռն ծափահարություններին:

Հեղինակավոր մրցատյանի որոշմամբ համ, ձևավորում և մտահղացում անվանակարգերից մրցանակների արժանացան «Շուշանիկ» միության անդամ Լեյլա Դավթյանը, Սուրբ Գևորգի եկեղեցասեր տիկնանց միության անդամ Աիդա Ութմազյանը,»Կոմֆորտ» ՍՊԸ -ն,«Բացարձակ հաղթող» մրցանակին արժանացավ «Մայիս» ռեստորանը: Հաղթողները ստացան նվերներ «Արայ» ընկերությունից: ՀՀ գլխավոր խոհարարի հայտարարությամբ, Սփյուռքում ազգային ոչնյութական արժեքների պահպանման և զարգացման, ի մասնավորի տոլմայի ժողովրդականացման նպատակով որոշվել է ամեն տարվա մայիս ամսվա բոլոր տոները համադրել տոլմայի արժևորմանը:

Միջոցառումը զովացուցիչ ըմպելիքներով ապահովել էր «Արմենիա» խանութի «VIVA» ընկերությունը, իսկ հայկական լավաշ հացով, ըմպելիքներով և փառատոնին անհրաժեշտ այլ պարագաներով ապահովել էր «Բեբոս լավաշի» (Տատիկի հաց) ընկերությունը, իր նվիրատվությունն էր կատարել նկարիչ Թենգիզ Միկոյանցը:

Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը շնորհակալություն է հայտնում բոլոր բարերարներին և նվիրատուներին փառատոնի իրականացմանը ցուցաբերած աջակցության համար»:  

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տիեզերքի հետ կապը՝ վտանգի առաջ․ NASA-ի աշխատակիցներին տարհանել են Մադրիդից անտառային հրդեհների պատճառովԱշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա վիրավորWSJ. ԱՄՆ-ը զգուշացրել է Ուկրաինային Սև ծովում նավթային ենթակառուցվածքների վրա հարձակումների մասինԲացահայտվել է Մուրացանի փողոցում կատարված հանցագործությունը․ երեք անձ կալանավորվել ենՌումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասինԱնտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ.ՆԳՆ Խոշոր ավտովթար՝ Ստամբուլում․ տուժել է 30 մարդ, 2-ը՝ ծանր վիճակումԻ՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. ԱԺ–ի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի (տեսանյութ)Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հայտարարել է, որ չունի վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու մտադրությունՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Վրաստանում և Աբխազիայում էլեկտրաէներգիայի խոշոր անջատումներ են տեղի ունեցելԱզատության փաստաբան՝ Արամ Վարդևանյան․ Արթուր ՂամբարյանԻրանը մեղադրել է ԵՄ-ին՝ ԱՄՆ-ին և Իսրայելին քաղաքացիական բնակչության դեմ հարձակումներում աջակցելու մեջԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmlurԵրևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներովՖԻՖԱ-ն հրապարակել է Բելինգհեմի և մրցավարի խոսակցության բացառիկ կադրերըԱՄՆ-ում բենզինի գները գրեթե մեկ երրորդով բարձրացել են Իրանի դեմ գործողության սկսվելուց ի վեր Այսօր պատահական օր չէ. Արմենի ծննդյան օրն է․ Տիգրան Աբրահամյան Տարադրամի փոխարժեքները՝ հուլիսի 25-ինԳուտերեշը ժամանել է ԴամասկոսՍաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել Եմենում հութիների դիրքերինՀայաստանից արտահանումը 2026թ․ հունվարից հունիս ամիսներինՎրաստանում 2-րդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատումՀայաստանը ռուսական շուկան կորցնելու դեպքում կարող է զրկվել պանրի արտահանման եկամուտների 83%-իցՀայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026 թվականի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոնԱզատ մարդ կարելի է լինել ու էդպիսին մնալ նաեւ բերդի 3 մետրանոց խցում. Արմեն ջան, էս էլ կանցնի. ծնունդդ շնորհավորՉինաստանը կօգնի Պակիստանին միջնորդել Իրանի և Միացյալ Նահանգների միջևԿարո՞ղ է Հայաստանը ԵԱՏՄ-ում քննարկել Ռուսաստան արտահանման սահմանափակումները․ ԵՏՀ կարգերըԹրամփը հաստատել է, որ Նեթանյահուի այցը ԱՄՆ կկայանա հաջորդ շաբաթԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն ԿենտրոնումԱրմավիրում բանակի քեֆն ավարտվել է կրակոցներով․ 17-ամյա տղան կրակել է հոր ատրճանակիցՄուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է ձերբակալվելՈւկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցերԿդադարեցվի գազամատակարարումը. հասցեներՈ՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ» Քպ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները»Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»Tesla-ի շահույթը նվազել է Ինչու է խնձորը համարվում ամենաօգտակար մրգերից մեկը․ առողջությանը նպաստող հիմնական հատկություններըԻնչու է ընտանի կենդանի պահելը կարևոր․ դրական ազդեցությունը ընտանիքի և մարդու կյանքի վրաՉինաստանն ու Ռուսաստանը ռազմական աջակցություն չեն ցուցաբերում Իրանին․ ԹրամփԹուրք օդաչուները կվերապատրաստվեն Մեծ ԲրիտանիայումԱՄՆ-ն և Չինաստանը շարունակում են առևտրային բանակցություններըՀԱՊԿ-ում քննարկվել են սահմանային անվտանգության և հակաահաբեկչական համագործակցության հարցերըՀամաշխարհային բանկը կարևորել է ներդրումների աճը զարգացող տնտեսություններումԿանադան ներդրումներ է կատարում արհեստական բանականության զարգացման ոլորտումԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Ամենադիտված