Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտ»-ը լքեց պայքարը (լուսանկարներ)
Սպորտ
Երևանի «Ալաշկերտ»-ն ավարտեց ելույթները Չեմպիոնների լիգայում:
Հանրապետական մարզադաշտում Խաշմանյանի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղի շրջանակներում հյուրընկալեց Բորիսովի ԲԱՏԷ-ին: Մերոնք պարտվեցին 1:3 հաշվով:
Մարզադաշտում հավաքված երկրպագուները 21-րդ րոպեին ցնծություն ապրեցին, երբ Ուրոշ Նենադովիչը բացեց հաշիվը: Սակայն հյուրերը 2 րոպե անց կրճատեցին հաշվի տարբերությունը. 23-րդ րոպեին Միխայիլ Գորդեյչուկը խփեց պատասխան գոլը:
Առաջին խաղակեսի 35-րդ րոպեին Գորդեյչուկը խփեց իր երկրորդ գոլը: Հյուրերը երկրորդ խաղակեսում երրորդ գոլը խփեցին. 79-րդ րոպեին Մաքսիմ Վոլոդկոն վերջակետ դրեց հանդիպման հաշվին:
Արդյունքում մերոնք լքեցին պայքարը:
Հիշեցնենք, որ առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը:
Լուսանկարները՝ «Ալաշկերտ»-ի մամուլի ծառայության:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում