Մխիթարյանը՝ իրեն նվիրված երգի մասին (տեսանյութ)
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ESPN FC-ի հետ զրույցում խոսել է իրեն նվիրված երգի մասին:
«Մանչեսթեր Յոունայթեդ»-ի երկրպագուները Սթինգի Englishman In New York երգը փոփոխել էին ի պատիվ Մխիթարյանի:
«Ես շատ շնորհակալ եմ երկրպագուներին այդ երգը ստեղծելու համար: Միշտ հաճելի է, երբ լսում եմ այդ երգը: Փշաքաղվում եմ և հուզվում:
Իհարկե սիրում եմ Սիթինգի երաժշտությունը: Նա շատ լավ երգեր ունի: Միայն կարող եմ ուրախ լինել, որ նման երգ ունեմ»,-ասել է Մխիթարյանը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը