Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը Մոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համար Եվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը Միացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարում Լիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարություն Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին 

Սերժ Սարգսյանի հետ համագործակցության գինը

Վերլուծական

Հայաստանում հրավիրված ՀՅԴ Բյուրոյի լիագումար նիստից հետո տեղի է ունեցել ՀՅԴ Բյուրոյի և ՀՅԴ Հայաստանի ԳՄ համատեղ ընդլայնված նիստ, որին մասնակցել են «Դաշնակցության» Հայաստանի մարզային կոմիտեների ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ, ինչպես նաև Հայաստանի գործադիր մարմնի «Դաշնակցության» բարձրաստիճան պաշտոնյաներ: Այդ նիստում, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն, անդրադառնալով ՀՅԴ կոալիցիոն կարգավիճակին` ասել է. ««Դաշնակցության» մասնակցությունը ՀՀ կառավարող կոալիցիային՝ ինքնանպատակ չէ. մենք ընդունեցինք կոալիցիայի մաս կազմելու առաջարկը, որպեսզի մասնակիցը դառնանք երկրում արմատական փոփոխությունների իրականացման»:

Այն փաստը, որ ՀՅԴ-ն մինչ օրս կոալիցիայի մաս է կազմում, պետք է խոսեր այն մասին, որ արմատական բարեփոխումների մեկնարկն արդեն իսկ տրված է, մինչդեռ  կառվարությունը ոչ ինքն է բարեփոխվել, ոչ էլ հույս է ներշնչում, որ ՀՀ քաղաքացիների ամենօրյա կյանքում դրական փոփոխություններ կլինեն: Եթե խոսենք արմատական բարեփոխումներից, ապա ակնհայտ է, որ դրանք կատարվել են առաջին հերթին հենց ՀՅԴ և այդ կուսակցության ղեկավարության կյանքում: Արմատական ընդդիմադիրներից վերածվել են մոլի իշխանամետների: Կուսակցական քաղաքականության այսչափ արմատական «բարեփոխումը» չէր կարող վրիպել սփյուռքի դաշնակցական կառույցների ուշադրությունից: Վերջիններս սկզբում զարմացան, հետո զայրացան, իսկ վերջում էլ՝ հասկանալով, որ Հրանտ Մարգարյանի իշխանական ախորժակը վեր է կուսակցական ցանկացած գծից՝ սպառնացին: Տարակուսելի է, որ ՀՅԴ  ղեկավարությունը իրար է անցել ու ամառվա այս տապին նիստ է հրավիրում, որտեղ կարևորագույն հարցերը մի կողմ դրած՝ քննարկում են իրենց կոալիցիա մտնելը ու կարծես արդարանում այդ քայլի համար: Իսկ արդարանում են հենց այն նույն զարմացած, զայրացած և սպառնացող սփյուռքի առջև: Մեր հավաստի աղբյուրների պնդմամբ, ՀՅԴ շտապ հավաքը հենց այս առիթով էր: Սփյուռքի դաշնակցական կառույցները սպառնացել են վերջնականապես փակել քսակները Հրանտ Մարգարյանի կողմից արմատականորեն բարեփոխված Հայաստանյան դաշնակցության համար: Գաղտնիք չէ, որ ՀՅԴ ֆինանսավորման արջի բաժինը հենց սփյուռքի կազմակերպություններին է պատկանում, և ահա վերջիններիս համբերության բաժակը կարծես թե լցվել է: Նրանք չեն ցանկանում վճարել Հրանտ Մարգարյանի իշխանական քաղցը հագեցնելու համար:

Սերժ Սարգսյանը, ՀՅԴ հետ կոալիցիա կազմելով, փորձում էր ստանալ նաև սփյուռքի աջակցությունը, միչնդեռ ՀՀԿ հետ քաղաքական սիրավեպի արդյունքում այդ աջակցությունից զրկվում է հենց ՀՅԴ-ն: Դրանով իսկ նվազում է հաջորդ խորհրդարանում հայտնվելու հավանականությունը և Դաշնակցության կշիռը Սերժ Սարգսյանի ծրագրերում: Դա է պատճառը, որ դաշնակցականներն արդարանում են դաշնակցականների առաջ, ասելով՝ հայրենիքի շենացման համար ենք կոալիցիա կազմել: Մինչդեռ Սփյուռքի դաշնակցությունն այս պահին ականատես է լինում միայն Հրանտ Մարգարյանի և դաշնակցական նախարարների շենացմանը: Սա նշանակում է, որ ՀՅԴ-ն նաև ֆինանսական կախվածության մեջ է հայտնվելու Սերժ Սարգսյանից, եթե, իհարկե, դաշնակցական մարզպետները և նախարարները իրենք չբանան իրենց քսակները:

Ընդհանրապես, Դաշնակցությանը չես նախանձի: Ինչ կոալիցիայի անդամ են դարձել՝ միայն նրանով էլ զբաղված են, որ բացատրում են այդ քայլի պատճառները: «Մենք բաց ճակատով մտնելու ենք ժողովրդի մեջ՝ բացատրելու, թե ինչու ենք մտել իշխանության մեջ»,- վերջերս հայտարարել էր Արմեն Ռուստամյանը։ Սա, մեղմ ասած, շատ տարօրինակ հայտարարություն է, որովհետև սովորաբար ընդունված է դիմացինին բացատրել այն, ինչը նա չգիտի։ Իսկ այս դեպքում բացատրելու բան չկա. բոլորը շատ լավ գիտեն, թե «Դաշնակցությունն» ինչու է մտել իշխանության մեջ։ Մտել է, որպեսզի պաշտոններ ստանա։ Իսկ եթե ՀՅԴ-ն մտադիր է հակառակը պնդել, ապա դա արդեն բացատրություն չի լինի, այլ արդարացում: Թեև արդարանալը «Դաշնակցության» համար նորություն չէ…

 

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասինՍտամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի Բացվել է Ռոնալդուի ամենաբարձր արձանով թանգարանը Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էԼոնդոնում նարինջների արկղերում գրեթե 900 կգ կոկաին են առգրավել Միջազգային «Էմմի»․ ֆրանսիական «Կարեմը» ճանաչվել է լավագույն դրամատիկ սերիալ«Էվկլիդը» գտել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարըԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ է կատարվել աստղի ներսում պայթյունից ժամեր առաջ․ «Ուեբը» հետքեր է գտել փոշու մեջՆԳՆ ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ) Ի՞նչ էին ուտում Ավստրալիայում 45 000 տարի առաջ․ երկու հնավայրի ոսկորները հուշում են պատասխանըԵգիպտոսում գտել են 3 400 տարվա ծեսի հետքեր՝ պապիրուսի 40 այրված բեկորների վրաԸնդդիմությունն առաջնորդվում է նոր քաղաքական փիլիսոփայությամբ․ քաղաքական մեկնաբանի դիտարկումը Մարիանյան իջվածքում՝ 6 148 մետր խորության վրա, գտել են պայթյունային ժայթքման հետքերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներՀունվարի 1-ից գարեջրի և մի շարք դեղերի մատակարարման հաշվարկային փաստաթղթերում նոր պահանջ կգործիՖրանսիան հանքանյութերի պաշար կստեղծի՝ Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համարՊեսկով. Պուտինը Շենժենում փաստաթղթեր չի հանձնել Թրամփին և Սի Ծինփինին Բրազիլիայի խորհրդարանը հավանություն է տվել պետական ծախսերի նոր սահմանափակմանըՄոսկվայում կայացել է Օվերչուկի և Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը
Ամենադիտված