ՀՀ զինված ուժերի Արարատի ստորաբաժանման պայմանագրային զինծառայողներից մեկը ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է։ Տեղեկությունը հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից և ասացին, որ նման ահազանգ իրենք ստացել են։
«Ժամը 13:50-ի սահմաններում պայմանագրային զինծառայողը ոտքի սրունքի շրջանում ստացել է բեկորային վնասվածք։ Նա անմիջապես տեղափոխվել է բժշկական կենտրոն և բուժօգնություն ստացել»,- նշեցին քննչական կոմիտեից։
Դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը և կատարվում է քննություն։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը