Իրանցի զբոսաշրջիկը Բաքվում ման է եկել «Հայաստան» գրառմամբ վերնաշապիկով (լուսանկար)
Բլոգոսֆերա
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ծիծաղելի իրավիճակում է հայտնվել իրանցի զբոսաշրջիկը, ով «ՀԱՅԱՍՏԱՆ-ARMENIA» գրառմամբ վերնաշապիկով մտել է Բաքվի խանութներից մեկը։ Ըստ ադրբեջանական GoldNews.az-ի դեպքը տեղի է ունեցել "28 Mall" -ում։ Ադրբեջանցիների բողոքներից հետո խանութի հսկիչները պարտադրել են իրանցի զբոսաշրջիկին փոխել վերնաշապիկը։
Ասեմ, որ իրանցու բախտը բերել է։ Ադրբեջանում ուղղակի գազազում են «ՀԱՅԱՍՏԱՆ-ARMENIA» բառերից և հայերին վերաբերող ամեն ինչից և կարող էին մեր հարավային հարևանի Բաքվում գտնվող զբոսաշրջիկին ծեծի ենթարկել, բանտարկել՝ ադրբեջանցիներին վիրավորելու համար կամ նույնիսկ սպանել։ Բայց այս անգամ ամեն ինչ բարեհաջող է ավարտվել։ Իրանցուն ընդամենը տկլորացրել են։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը