«Coca-Cola»-ին առնչվող ընկերությանը սպառնում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի տուգանք Դանիան առաջարկում է դպրոցներում արգելել հեռախոսները՝ նաև դասամիջոցներին Ֆրանսիայի պարտքը՝ ՀՆԱ-ի 119%․ Մակրոնը քննարկում է բյուջեի «ոսկե կանոնը» Գերմանական լրատվամիջոցներ․ Ռուսաստանը կարող է միջուկային զենք ուղարկել ուղեծիր Կապանում բախվել են «Mercedes»-ը և «Lexus»-ը․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է Գործադուլ Բելգիայում․ Բրյուսելի և Շառլերուայի չվերթները չեղարկվել են 14 ժամով Անկախ բոլոր բռնաճնշումներից, օտարի թելադրած Սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել Կարապետյան Կիևը պատրաստ է քառակողմ բանակցություններին հենց վաղը․ Զելենսկի Մեծ գուշակի խոսքերը կատարվում են․ ո՞ր նշաններին էր Վանգան բացառիկ հաջողություն խոստացել 2027 թվականին Փաշինյանը սադրիչ խմբերի միջոցով բախումներ կհրահրի. ինքը 2018թ-ի Փաշինյանը չի, որ մարդկանց փողոց հանի. Սուրենյանց (տեսանյութ) Բրյուսելը նոր հարված է պատրաստում Մոսկվային․ թիրախում բանկերն ու գաղտնի նավատորմն են Զելենսկին բացահայտել է քառակողմ բանակցությունների նոր ծրագիրը․ հանդիպում՝ մինչև Սուրբ Ծնունդ 

Անցնող տարվա 11 ամիսներին հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 5.4%-ով

Իրավունք

Հանցավորության շարժընթացի պաշտոնական ցուցանիշները պարբերական վերլուծության են ենթարկվում ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից, ձեռնարկվում են օրենքով նախատեսված միջոցներ՝ պատճառները, պայմանները պարզելու, կանխարգելման անհրաժեշտ ուղղություններն ակտիվացնելու, հանցագործությունների լիարժեք բացահայտումը, մեղավոր անձանց պատասխանատվությունն ապահովելու նպատակով:

Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, 2017թ. անցած 11 ամիսների ընթացքում հանցավորության շարժընթացի վիճակագրական վերլուծությունը վկայում է, որ առանձին հանցատեսակներով, հատկապես ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով, հանցավորության նվազման և բացահայտման ցուցանիշների բարելավման միտումները տարվա ընթացքում պահպանվել են: Ընդհանուր հանցագործությունների թիվն աճել է 915-ով, կամ 5.4%-ով, ընդ որում, աճն ապահովվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների թվով, որոնց ճնշող մեծամասնությունը մասնավոր մեղադրանքի դեպքեր են:  

 2017թ. 11 ամիսներին բացահայտվել է արձանագրված հանցագործությունների 84,2%-ը: 2016թ. այդ ցուցանիշը կազմել է 78,1%:

 2017թ. առաջին կիսամյակում հանրապետությունում էապես նվազել են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության, հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործության դեպքերը:

 Եթե 2016թ. 11 ամիսների ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ծանր հանցագործության 2800, առանձնապես ծանր հանցագործության 173, հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործության 60 դեպք, ապա 2017թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է ծանր հանցագործության 2404 դեպք՝ 396-ով կամ 14,1%-ով պակաս, առանձնապես ծանր հանցագործության 161 դեպք՝  11-ով կամ 18,3%-ով պակաս, հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործության 49 դեպք՝ 12-ով կամ 6,9%-ով պակաս:

Հաշվետու ժամանակահատվածում արձանագրված 2404 ծանր հանցագործություններից բացահայտվել է 1451-ը կամ 60,3%-ը, այն դեպքում, երբ նախորդ տարի նույն ժամանակահատվածում նման հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 52,6%:

Հատկանշական է առանձնապես ծանր հանցագործություններից սպանությունների և սպանության փորձերի նվազումը. եթե 2016թ. 11 ամիսների ընթացքում գրանցվել է սպանության 64, իսկ սպանության փորձի 29 դեպք, ապա 2017թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպանության 46, սպանության փորձի 23 դեպք: Փաստացի 2017թ. 11 ամիսների կտրվածքով սպանության դեպքերը նվազել են 18-ով կամ 28,1%-ով, իսկ սպանության փորձի դեպքերը՝ 6-ով կամ 20,7 %-ով:

Նախորդ տարվա 11 ամիսների ընթացքում բացահայտվել է նույն ժամանակահատվածում արձանագրված  սպանության 64 դեպքերից 47-ը (73,4%) և սպանության փորձի 29 դեպքից 28-ը (96.5%), իսկ  2017թ. արդյունքներով՝ սպանության  46 դեպքերից 34-ը (73,9%) և սպանության փորձի 23 դեպքերից               21-ը (91.3%):

2017թ. ընթացքում չբացահայտված 12 սպանություններից 6-ը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել են անձանց անհայտ կորելու փաստով: Ընդ որում, այս տարվա 11 ամիսների ընթացքում նման փաստով ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված 3 քրեական գործով վարույթ կարճվել է անհայտ կորած անձանց հայտնաբերման արդյունքում:

Դրական դինամիկան պահպանվել է նաև դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերի վիճակագրությունում: 2016թ. 11 ամիսների ընթացքում արձանագրվել է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 1031, 2017թ. նույն ժամանակահատվածում՝ 1003 դեպք: Նույնն է մնացել առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի ցուցանիշը՝ 184: Փոխարենը՝ եթե նախորդ տարվա տվյալներով 184 դեպքից բացահայտվել է 141-ը կամ 76,6%-ը, ապա այս տարի՝ 152-ը կամ 82,6 %-ը:

Պահպանվել է դրական դինամիկան նաև մահվան ելքով ավտովթարների և խուլիգանության դեպքերի հետ կապված: 2016թ. 11 ամիսների ընթացքում արձանագրվել է մահվան ելքով ավտովթարի 162, իսկ խուլիգանության 179 դեպք: Այս տարվա 11 ամիսների ընթացքում արձանագրվել է մահվան ելքով ավտովթարի 159 դեպք (նվազումը՝ 1,9%), իսկ խուլիգանության՝ 173 դեպք (նվազումը՝ 3.4%):

Անցած 11 ամիսներին  գրանցվել է ավազակության 37 դեպք, որը նախորդ տարվա համեմատ պակաս է 14-ով կամ 27,5%-ով և բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության 763 դեպք, որը 2016թ. համեմատ պակաս է 394-ով կամ 34,1%-ով: Բարելավվել է նաև այս հանցագործությունների բացահայտման ցուցանիշը: 2016թ. 11 ամիսների ընթացքում արձանագրված ավազակության  51 դեպքերից նույն ժամանակահատվածում բացահայտվել են 29-ը կամ 55,7%-ը: Մինչդեռ այս տարվա նույն ընթացքում արձանագրված  ավազակության 37 դեպքից բացահայտվել են 27-ը կամ 72,9%-ը: Իսկ 2017թ. 11 ամիսների բնակարանային գողությունների 763 դեպքից նույն ժամանակահատվածում բացահայտվել է 237-ը կամ 31%-ը, այն պարագայում, երբ նախորդ տարի 1157 դեպքից բացահայտվել է 352-ը կամ 30,4%-ը:

Իսկ ահա լատենտայնության բարձր ցուցանիշ ունեցող հանցատեսակներով արձանագրվել է հանցագործությունների թվի անհամեմատ աճ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 73 դեպքով կամ 117%-ով (2016թ.՝ 62, 2017թ.՝ 135) աճել են կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության դեպքերը: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Coca-Cola»-ին առնչվող ընկերությանը սպառնում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի տուգանք Ալցհայմերի հիվանդությամբ տառապող տարեց բրազիլացին 11 օր մոլորված թափառել է Ամազոնի ջունգլիներումԻրանում ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու պայման են նշել բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էԲրիտանիայի ոստիկանությունը կորցրել է սեռական հանցագործությունների համար դատապարտված շուրջ հազար անձի հետքըԴանիան առաջարկում է դպրոցներում արգելել հեռախոսները՝ նաև դասամիջոցներինԿոնգոյում էբոլայով հիվանդության դեպքերը գերազանցել են 11700-ը Ֆրանսիայի պարտքը՝ ՀՆԱ-ի 119%․ Մակրոնը քննարկում է բյուջեի «ոսկե կանոնը»Տաջիկստանը պաշտոնապես ծանուցել է ՄԱԿ-ին Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանական լրատվամիջոցներ․ Ռուսաստանը կարող է միջուկային զենք ուղարկել ուղեծիրԿապանում բախվել են «Mercedes»-ը և «Lexus»-ը․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է Գործադուլ Բելգիայում․ Բրյուսելի և Շառլերուայի չվերթները չեղարկվել են 14 ժամովԱնկախ բոլոր բռնաճնշումներից, օտարի թելադրած Սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել ԿարապետյանԿիևը պատրաստ է քառակողմ բանակցություններին հենց վաղը․ ԶելենսկիՄեծ գուշակի խոսքերը կատարվում են․ ո՞ր նշաններին էր Վանգան բացառիկ հաջողություն խոստացել 2027 թվականին Փաշինյանը սադրիչ խմբերի միջոցով բախումներ կհրահրի. ինքը 2018թ-ի Փաշինյանը չի, որ մարդկանց փողոց հանի. Սուրենյանց (տեսանյութ) Բրյուսելը նոր հարված է պատրաստում Մոսկվային․ թիրախում բանկերն ու գաղտնի նավատորմն ենԶելենսկին բացահայտել է քառակողմ բանակցությունների նոր ծրագիրը․ հանդիպում՝ մինչև Սուրբ ԾնունդՊատմական ռեկորդ աշխատաշուկայում. Գևորգ Պապոյան Նեթանյահուի իշխանությունը վտանգվա՞ծ է․ նրա մրցակիցը անսպասելի քվեարկություն է ծրագրումՉինական լրտեսական ցա՞նց ԱՄՆ-ում․ գաղտնիքներ են փորձել կորզել կեղծ աշխատանքի առաջարկներովՆիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է ՌումինիաBepiColombo տիեզերական ապարատը սկսել է պտտվել Մերկուրիի շուրջՖինլանդիան ցանկանում է Ռուսաստանի սահմանին հակատանկային պատնեշներ կառուցելՆոյեմբերի 24-ի գիշերը հնարավոր կլինի դիտել «Կուղբի լիալուսինը» Միջուկային սպառնալիքներ, Թրամփին մարտահրավեր և նոր տագնապ Եվրոպայում ու ԱսիայումԱլիևի կամակատարի հետ գործարքի չեն գնում․ ճիշտ ճանապարհի վրա ես՝ հրաժարական տո՛ւր. ՍաղաթելյանԼե Պենը զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության՝ երրորդ համաշխարհային պատերազմի վերածվելու վտանգի մասինՌուսական հրթիռները՝ Լեհաստանում․ Հյուսիսատլանտյան դաշինքը շտապ քննարկում է իրավիճակըԻրանի խորհրդարանը պատրաստ է արագացնել միջուկային պայմանագրից դուրս գալու օրինագիծըՓաշինյանը հենց հրաժարական տա, ժողովրդին բերեք ԱԺ, ստիպեք՝ ՔՊ-ն ընդդիմության թեկնածուին քվեարկի. Նաիրա ԶոհրաբյանԻնչո՞ւ է խափանվել Starshield-ն Ուկրաինայում․ կոնգրեսականը դիմել է ՄասկինԵվրամիությունում առաջարկել են Ռուսաստանի քաղաքացիներին վիզաներ տրամադրել միայն առանձին դեպքերում Վարդենյաց լեռնանցքում բուք էNvidia-ի գործը․ ի՞նչ են պատմել ամերիկյան աղբյուրները Ալիս Հուանգի կապերի մասինՄասկ․ արհեստական բանականության ոլորտին կարող են պետք գալ ևս հարյուրավոր միլիարդ դոլարԲելգիայում գործադուլը կանգնեցրել է օդային երթևեկությունըՈրոշ երթուղիներում ժամը 22։30-ից տեղի կունենան ուղեգծերի փոփոխություններ Nvidia-ի բաժնետոմսերը թանկացել են 8,5%-ով՝ բորսայի բացումից առաջԻրանի խորհրդարանը պատրաստ է արագացնել միջուկային պայմանագրից դուրս գալու օրինագիծըՖինանսների նախարարությունը վերանայում է իր աշխատանքը՝ 2031-ի տեսլականի համարStarlink-ը կարող է հայտնվել Tesla-ի մյուս մոդելներում 2027-ի վերջինՕդեսան երկրորդ օրն է մնում առանց էլեկտրականության, ջեռուցման և ջրիԱլկարասը երեք սեթ-փոյնթ փրկեց ու առաջին անգամ նվաճեց Թուրինի տիտղոսըՆախագահի հրամանագրերով մի քանի դեսպաններ հետ են կանչվելԳերմանիան Լիտվայում սկսել է կամիկաձե անօդաչուների առաջին մարտավարական փորձարկումներըPolitico․ Շենժենի գագաթնաժողովը ցույց է տվել Եվրոպայի ազդեցության թուլացումըՉինաստանում նախարարության աշխատակցին մահապատժի են դատապարտել լրտեսության համարՕվեչկինի հարվածը դիպավ դարպասաձողին․ արդեն 16 խաղ՝ առանց գոլի«ԹՐԻՓՓ»-ի մեկնարկը տրվեց. Թրամփի դեմ նոր քայլ, ՆԱՏՕ-ի կոշտ պատասխանը Մոսկվային
Ամենադիտված