«Coca-Cola»-ին առնչվող ընկերությանը սպառնում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի տուգանք Դանիան առաջարկում է դպրոցներում արգելել հեռախոսները՝ նաև դասամիջոցներին Ֆրանսիայի պարտքը՝ ՀՆԱ-ի 119%․ Մակրոնը քննարկում է բյուջեի «ոսկե կանոնը» Գերմանական լրատվամիջոցներ․ Ռուսաստանը կարող է միջուկային զենք ուղարկել ուղեծիր Կապանում բախվել են «Mercedes»-ը և «Lexus»-ը․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է Գործադուլ Բելգիայում․ Բրյուսելի և Շառլերուայի չվերթները չեղարկվել են 14 ժամով Անկախ բոլոր բռնաճնշումներից, օտարի թելադրած Սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել Կարապետյան Կիևը պատրաստ է քառակողմ բանակցություններին հենց վաղը․ Զելենսկի Մեծ գուշակի խոսքերը կատարվում են․ ո՞ր նշաններին էր Վանգան բացառիկ հաջողություն խոստացել 2027 թվականին Փաշինյանը սադրիչ խմբերի միջոցով բախումներ կհրահրի. ինքը 2018թ-ի Փաշինյանը չի, որ մարդկանց փողոց հանի. Սուրենյանց (տեսանյութ) Բրյուսելը նոր հարված է պատրաստում Մոսկվային․ թիրախում բանկերն ու գաղտնի նավատորմն են Զելենսկին բացահայտել է քառակողմ բանակցությունների նոր ծրագիրը․ հանդիպում՝ մինչև Սուրբ Ծնունդ 

Երևանի քաղաքապետարանում կայացել է տարեվերջյան ընդունելություն

Երևանի քաղաքապետարանում կազմակերպված տարեվերջյան ընդունելության ժամանակ,  որին մասնակցել են Երևանի ավագանու անդամներ, քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կառույցների ներկայացուցիչներ, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ամփոփել է 2017 թվականի ձեռքբերումներն ու շնորհավորել  ներկաներին՝ գալիք տոների առթիվ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղքապետարանից:

«Ավանդույթի համաձայն` Ամանորի նախաշեմին ամփոփում ենք անցնող տարին: Ամենօրյա աշխատանքային առօրյայում, անշուշտ, դժվար է տեսնել կատարվող աշխատանքի ծավալներն ու գնահատել այն բոլոր ձեռքբերումները,  որոնք, միանշանակ, մեր համատեղ ու հետևողական աշխատանքի, մեր քաղաքի հանդեպ ունեցած յուրաքանչյուրիս նվիրումի և սրտացավ վերաբերմունքի արդյունքն է: Բայց պետք է փաստենք, որ Երևան քաղաքը վերջին տարիներին ունի շատ ձեռքբերումներ:

Համոզվա՛ծ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրն այսօր անկեղծորեն հպարտ է, որ նաև ի՛ր նվիրված աշխատանքի շնորհիվ Երևանն այսօր աշխարհում ճանաչելի է որպես անվտանգ, հարմարավետ, համաչափ զարգացող, բարի և հյուրընկալ քաղաք, ինչի համար անկեղծորեն շնորհակալ եմ բոլորիդ:

Մեզ աջակցել ու օգնել են նաև տարբեր գերատեսչություններ, ինչի համար իմ և մեր աշխատակազմի անունից շնորհակալություն եմ հայտնում բոլորին՝ համոզված, որ շարունակելու ենք համատեղ իրականացնել Երևանի զարգացմանն ուղղված մեր ծրագրերը: Երևանցիները մեզնից ակնկալում են ավելին և մենք, կրկնապատկելով մեր ուժերը, պետք է անենք ավելին, ինչը ամրագրել ենք նաև Երևանի զարգացման մեր 5-ամյա ծրագրում:

2018 թվականը հոբելյանական տարի է լինելու մեր քաղաքի համար, նշելու ենք Երևանի հիմնադրման 2800-ամյակը: Վստա՛հ եմ, որ մենք միասնաբար կանենք ամեն ինչ, որպեսզի ողջ տարվա ընթացքում աշխարհին հպարտությամբ և արժանավայել ներկայացնենք մեր Երևանն ու երևանցու հյուրընկալ ջերմությունը:

Հարգելի՛ գործընկերներ, սրտանց շնորհավորելով գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ, մաղթում եմ ձեզ ու ձեր ընտանիքներին բազում հաջողություններ և ձեռքբերումներ, նաև ուժ ու եռանդ, որ շարունակենք զարգացնել մեր սիրելի քաղաքը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Այնուհետ, տարեվերջյան տոնական ընդունելության շրջանակում, 2017 թվականի ընթացքում Երևանի վարչական շրջանների ղեկավարների գործունեության գնահատման արդյունքում բարձր միավորներ ստանալու և առաջին տեղը զբաղեցնելու համար, Երևանի քաղաքապետի պատվոգրերով են պարգևատրվել Շենգավիթ և Դավթաշեն, 2-րդ տեղի համար՝ Ավան, և 3-րդ տեղի համար Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների աշխատակազմերը:

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ Երևանի քաղաքապետի որոշմամբ 2017 թվականի աշխատանքային ծրագրերի արդյունավետ կատարաման, ինչպես նաև բարեխիղճ աշխատանքային գործունեության համար, քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության գործառնական բաժնի պետ Քրիստինե Ավետիսյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Աշխատանքային արդյունավետ գործունեության, ինչպես նաև երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևարվել նաև «Կանաչապատ Մալաթիա» ՍՊԸ գյուղատնտես Գրիգոր Վասիլյանը:

2017 թվականին արդյունավետ ու բարեխիղճ աշխատանքի համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, ինչպես նաև  քաղաքապետարանի ենթակայության մի շարք կառույցների աշխատակիցներ էլ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով և շնորհակալագրերով:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Coca-Cola»-ին առնչվող ընկերությանը սպառնում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի տուգանք Ալցհայմերի հիվանդությամբ տառապող տարեց բրազիլացին 11 օր մոլորված թափառել է Ամազոնի ջունգլիներումԻրանում ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու պայման են նշել բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էԲրիտանիայի ոստիկանությունը կորցրել է սեռական հանցագործությունների համար դատապարտված շուրջ հազար անձի հետքըԴանիան առաջարկում է դպրոցներում արգելել հեռախոսները՝ նաև դասամիջոցներինԿոնգոյում էբոլայով հիվանդության դեպքերը գերազանցել են 11700-ը Ֆրանսիայի պարտքը՝ ՀՆԱ-ի 119%․ Մակրոնը քննարկում է բյուջեի «ոսկե կանոնը»Տաջիկստանը պաշտոնապես ծանուցել է ՄԱԿ-ին Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանական լրատվամիջոցներ․ Ռուսաստանը կարող է միջուկային զենք ուղարկել ուղեծիրԿապանում բախվել են «Mercedes»-ը և «Lexus»-ը․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է Գործադուլ Բելգիայում․ Բրյուսելի և Շառլերուայի չվերթները չեղարկվել են 14 ժամովԱնկախ բոլոր բռնաճնշումներից, օտարի թելադրած Սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել ԿարապետյանԿիևը պատրաստ է քառակողմ բանակցություններին հենց վաղը․ ԶելենսկիՄեծ գուշակի խոսքերը կատարվում են․ ո՞ր նշաններին էր Վանգան բացառիկ հաջողություն խոստացել 2027 թվականին Փաշինյանը սադրիչ խմբերի միջոցով բախումներ կհրահրի. ինքը 2018թ-ի Փաշինյանը չի, որ մարդկանց փողոց հանի. Սուրենյանց (տեսանյութ) Բրյուսելը նոր հարված է պատրաստում Մոսկվային․ թիրախում բանկերն ու գաղտնի նավատորմն ենԶելենսկին բացահայտել է քառակողմ բանակցությունների նոր ծրագիրը․ հանդիպում՝ մինչև Սուրբ ԾնունդՊատմական ռեկորդ աշխատաշուկայում. Գևորգ Պապոյան Նեթանյահուի իշխանությունը վտանգվա՞ծ է․ նրա մրցակիցը անսպասելի քվեարկություն է ծրագրումՉինական լրտեսական ցա՞նց ԱՄՆ-ում․ գաղտնիքներ են փորձել կորզել կեղծ աշխատանքի առաջարկներովՆիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է ՌումինիաBepiColombo տիեզերական ապարատը սկսել է պտտվել Մերկուրիի շուրջՖինլանդիան ցանկանում է Ռուսաստանի սահմանին հակատանկային պատնեշներ կառուցելՆոյեմբերի 24-ի գիշերը հնարավոր կլինի դիտել «Կուղբի լիալուսինը» Միջուկային սպառնալիքներ, Թրամփին մարտահրավեր և նոր տագնապ Եվրոպայում ու ԱսիայումԱլիևի կամակատարի հետ գործարքի չեն գնում․ ճիշտ ճանապարհի վրա ես՝ հրաժարական տո՛ւր. ՍաղաթելյանԼե Պենը զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության՝ երրորդ համաշխարհային պատերազմի վերածվելու վտանգի մասինՌուսական հրթիռները՝ Լեհաստանում․ Հյուսիսատլանտյան դաշինքը շտապ քննարկում է իրավիճակըԻրանի խորհրդարանը պատրաստ է արագացնել միջուկային պայմանագրից դուրս գալու օրինագիծըՓաշինյանը հենց հրաժարական տա, ժողովրդին բերեք ԱԺ, ստիպեք՝ ՔՊ-ն ընդդիմության թեկնածուին քվեարկի. Նաիրա ԶոհրաբյանԻնչո՞ւ է խափանվել Starshield-ն Ուկրաինայում․ կոնգրեսականը դիմել է ՄասկինԵվրամիությունում առաջարկել են Ռուսաստանի քաղաքացիներին վիզաներ տրամադրել միայն առանձին դեպքերում Վարդենյաց լեռնանցքում բուք էNvidia-ի գործը․ ի՞նչ են պատմել ամերիկյան աղբյուրները Ալիս Հուանգի կապերի մասինՄասկ․ արհեստական բանականության ոլորտին կարող են պետք գալ ևս հարյուրավոր միլիարդ դոլարԲելգիայում գործադուլը կանգնեցրել է օդային երթևեկությունըՈրոշ երթուղիներում ժամը 22։30-ից տեղի կունենան ուղեգծերի փոփոխություններ Nvidia-ի բաժնետոմսերը թանկացել են 8,5%-ով՝ բորսայի բացումից առաջԻրանի խորհրդարանը պատրաստ է արագացնել միջուկային պայմանագրից դուրս գալու օրինագիծըՖինանսների նախարարությունը վերանայում է իր աշխատանքը՝ 2031-ի տեսլականի համարStarlink-ը կարող է հայտնվել Tesla-ի մյուս մոդելներում 2027-ի վերջինՕդեսան երկրորդ օրն է մնում առանց էլեկտրականության, ջեռուցման և ջրիԱլկարասը երեք սեթ-փոյնթ փրկեց ու առաջին անգամ նվաճեց Թուրինի տիտղոսըՆախագահի հրամանագրերով մի քանի դեսպաններ հետ են կանչվելԳերմանիան Լիտվայում սկսել է կամիկաձե անօդաչուների առաջին մարտավարական փորձարկումներըPolitico․ Շենժենի գագաթնաժողովը ցույց է տվել Եվրոպայի ազդեցության թուլացումըՉինաստանում նախարարության աշխատակցին մահապատժի են դատապարտել լրտեսության համարՕվեչկինի հարվածը դիպավ դարպասաձողին․ արդեն 16 խաղ՝ առանց գոլի«ԹՐԻՓՓ»-ի մեկնարկը տրվեց. Թրամփի դեմ նոր քայլ, ՆԱՏՕ-ի կոշտ պատասխանը Մոսկվային
Ամենադիտված