Երախտագիտության մեդալ՝ նախագահի լուսանկարչին
Հայաստան
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է նախագահականի լուսանկարիչ Դավիթ Հակոբյանին: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկանում է նախագահի պաշտոնական կայքից:
Հրամանագրում ասվում է.
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղարի գրասենյակի գլխավոր օպերատոր Դավիթ Արփիարի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ պարգևատրել Երախտագիտության մեդալով:


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր