Պուտինը նոր՝ խիստ օրենք է ստորագրել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով մինչև ցմահ ազատազրկում խստացվում է ահաբեկիչների հավաքագրման պատիժը:
Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, հավելելով, որ փաստաթղթով խստացվում են ահաբեկչությանը ֆինանսավորելու և ահաբեկիչներ հավաքագրելու, ինչպես նաև քաղաքացիներին ահաբեկչության դրդելու այլ գործողությունների համար պատժամիջոցները: Այդպիսի հանցագործությունները պատժվելու են 8-20 տարվա ազատազրկմամբ` 300-700 հազար ռուբլի տուգանքով կամ ցմահ դատապարտմամբ: Այս պահին այդպիսի հանցագործությունների համար նախատեսված է մինչև 10 տարվա ազատազրկում:
Օրենքում ներառվել է նաև «ահաբեկչության քարոզչություն» հասկացությունը, ինչի համար նախատեսվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանք կամ 5 տարվա ազատազրկում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն