Գյումրիում նշվեց ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի ռազմական բազայի կազմավորման 76-րդ տարեդարձը
Գյումրիում նշվեց ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի ռազմական բազայի կազմավորման 76-րդ տարեդարձը: Դեկտեմբերի 29-ին տարեդարձին նվիրված տոնական համերգին, որն անցկացվեց Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, ներկա էին դիվանագիտական կորպուսի, երկու երկրների ուժային կառույցների, Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչները: Միջոցառման ընթացքում ինչպես ՌԴ ՊՆ, այնպես էլ 102-րդ ռազմաբազայի հրամանատարության անունից պարգևատրվեցին 2017 թվականին մարտական պատրաստականության պարապմունքների ընթացքում լավագույն հրամանատարներն և աչքի ընկած զինծառայողները:
Հայաստանում 102-րդ ռազմական բազայի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովը ներկաներին նախ ներկայացրեց Գյումրիում այս պահին տեղակայված 102-րդ ռազմաբազայի անցած ուղին և այն առաքելությունը, որ բազան այս պահին իրականացնում է Հայաստանում:
1941 թվականի դեկտեմբերի 29-ին Սվերդլովսկի մարզի Աչիտ գյուղի մոտակայքում ձեւավորվեց 435-րդ հրաձգային դիվիզիայի 1415-րդ հրաձգային գունդը, որն էլ 102 ռազմական բազայի իրավահաջորդն է: Հայրենական Մեծ պատերազմի ընթացքում գունդը մարտական ուղի է անցել ավելի քան 5000 կմ, ազատագրելով ավելի քան 170 բնակավայր։ Դիվիզիայի ավելի քան 2000 սպաներ և զինվորների պարգեւատրվել են շքանշաններով եւ մեդալներով:
1944 թ.– ի հոկտեմբերի 22-ին, ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Հրամանագրով՝ գերմանա-ֆաշիստական զավթիչներից Վիտեբսկ քաղաքն ազատագրելու ճակատամարտերի ժամանակ հրամանատարության առաջադրանքները լավագույնս կատարելու համար, գունդը պարգեւատրվել է Ալեքսանդր Նեւսկու շքանշանով: 1946 թվականի հունվարին միավորումը վերատեղաբաշխվում է Հայկական ԽՍՀ Լենինական քաղաք (այժմ ՝ ք. Գյումր), իսկ 1957 թ. մայիսի 26-ին գունդն է վերատեղաբաշխվում քաղաք Լենինական Հայկական ԽՍՀ (այժմ ՝ Գյումրի).
2001 թվականի հուլիսի 1-ից միավորումը մտել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի Միավորված Խմբավորման զորքերի (ուժերի) կազմի մեջ: 2009-ի օգոստոսի 1-ից գունդը վերաձևավորվել է 73 առանձին մոտոհրաձգային բրիգադի, ապա 2010 թվականի մայիսին վերանվանվեց Ալեքսանդր Նեւսկու շքանշանակիր 102-րդ ռազմակայանի: 2009-ի նոյեմբերի 14-ին ռազմաբազային շնորհվեց նոր նմուշի Մարտական Դրոշ:
Հայաստանի հյուսիսում՝ Գյումրի քաղաքում տեղակայված 102-րդ ռազմակայանը, մարտական հերթապահություն է իրականացնում՝ ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ Միավորված համակարգի շրջանակներում: 2010-ի օգոստոսի 20-ին բազայի տեղակայման մասին պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգել է մինչև 2044 թվականը. Արձանագրությունը նախատեսում է նաև ընդլայնել աշխարհագրական եւ ռազմավարական պատասխանատվությունը: Բազան հագեցած է ԶՀՀ-300В, Բուկ Մ1-2, Միգ-29 կործանիչներով, Մի-8МТ կարգի ռազմա-տրանսպորտային ուղղաթիռներով և հարվածային Մի-24Պ-ով:
Տոնի առթիվ շնորհավորանքներ հնչեցին ՌԴ Գյումրիում տեղակայված հյուպատոսարանի, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի և Գյումրու քաղաքապետի կողմից: Մարզային և քաղաքային իշխանությունների կողմից բազային հանձնվեց նաև նվերներ: ՌԴ պաշտպանության բանակի անունից շնորհավորեց նաև Հայաստանում ՌԴ դեսպանատան զինվորական ատաշե գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցեվը: Զինվորական ընկերներին շնորհավորեցին նաև Գյումրու կայազորի հրամանատարը, 102-րդ ռազմաբազայի վետերանները: Տոնի առթիվ կազմակերպվել էր նաև տոնական համերգ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն