Քաղսիում ավտոմեքենան ընկել է ջրատարը. վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 29-ին, ժամը 18:25-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և ընկել ճամփեզրի ջրատարը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Քաղսի գյուղի վերջնամասում «Opel Astra G» մակնիշի 34 FO 978 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և ընկել ճամփեզրի ջրատարը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և հրաժարվել բժշկական օգնությունից:
Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և դուրս բերել երթևեկելի հատված:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն