Երևանում ավտոմեքենա է ընկել ձորը
Արտակարգ Պատահար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 29-ին, ժամը 08:58-ին տեղեկություն է ստացել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի մոտակայքում, ձորն ընկած ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ձորից դուրս են բերել «Toyota Camry» մակնիշի 30 VN 707 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1990 թ. ծնված Ա. Խ.) և տեղափոխել քարշակի վրա:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն