Արտակարգ դեպք Թալինում. մի ամբողջ ընտանիք թունավորվել է
ՀՀ ոստիկանության Թալինի բաժինը դեկտեմբերի 29-ին, ժամը 1:45-ին հիվանդանոցից հաղորդում է ստացել, որ «էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1948 թ. ծնված Շուշանիկ Հ.-ն, 1948 թ. ծնված Լյովա Ղ.-ն, 1977 թ. ծնված Անահիտ Ղ.-ն, 1974 թ. ծնված Նարինե Հ.-ն, 2000 թ. ծնված Շուշան Ղ.-ն և 2004 թ. ծնված Լյովա Ղ.-ն:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, պարզվել է, որ դեկտեմբերի 28-ին, ժամը 17:00-ի սահմաններում, իրենց տանը նշված անձինք սմբուկի պահածո են կերել, ինչի հետևանքով թունավորվել են:
Կատարվում է քննություն:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը