«Coca-Cola»-ին առնչվող ընկերությանը սպառնում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի տուգանք Դանիան առաջարկում է դպրոցներում արգելել հեռախոսները՝ նաև դասամիջոցներին Ֆրանսիայի պարտքը՝ ՀՆԱ-ի 119%․ Մակրոնը քննարկում է բյուջեի «ոսկե կանոնը» Գերմանական լրատվամիջոցներ․ Ռուսաստանը կարող է միջուկային զենք ուղարկել ուղեծիր Կապանում բախվել են «Mercedes»-ը և «Lexus»-ը․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է Գործադուլ Բելգիայում․ Բրյուսելի և Շառլերուայի չվերթները չեղարկվել են 14 ժամով Անկախ բոլոր բռնաճնշումներից, օտարի թելադրած Սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել Կարապետյան Կիևը պատրաստ է քառակողմ բանակցություններին հենց վաղը․ Զելենսկի Մեծ գուշակի խոսքերը կատարվում են․ ո՞ր նշաններին էր Վանգան բացառիկ հաջողություն խոստացել 2027 թվականին Փաշինյանը սադրիչ խմբերի միջոցով բախումներ կհրահրի. ինքը 2018թ-ի Փաշինյանը չի, որ մարդկանց փողոց հանի. Սուրենյանց (տեսանյութ) Բրյուսելը նոր հարված է պատրաստում Մոսկվային․ թիրախում բանկերն ու գաղտնի նավատորմն են Զելենսկին բացահայտել է քառակողմ բանակցությունների նոր ծրագիրը․ հանդիպում՝ մինչև Սուրբ Ծնունդ 

ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա, որը պետք է ունենա միջազգային իրավական պարտադիր ուժ. Նալբանդյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումների էական տարբերությունն այն է, որ Ադրբեջանը փորձում է ինչ-որ հորինած առաջարկներ ներկայացնել՝ իբրև թե համանախագահների կողմից արված, ինչ-որ հորինած բանակցային գործընթացներ ներկայացնել, որոնք չեն համապատասխանում իրականությանը:

«Օրակարգից դուրս» հաղորդաշարին տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը, իհարկե գիտեք, որ երկարատև գործընթաց է: Ինչո՞ւ մենք չենք կարողանում գալ ինչ-որ արդյունքների, ես դրանց մասին ասացի Վիեննայում ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում իմ ելույթում և բերեցի ինը պատճառ: Այդ ինը պատճառները հենց այն խոչընդոտներն են, որոնք Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ առաջ են քաշվում, և հենց դրանց պատճառով չի ստացվում առաջ գնալ: Մեր ու Ադրբեջանի մոտեցումների տարբերությունը, էական տարբերությունը հենց նրանում է, որ Ադրբեջանը փորձում է ինչ-որ հորինած առաջարկներ ներկայացնել՝ իբրև թե համանախագահների կողմից արված, ինչ-որ հորինած բանակցային գործընթացներ ներկայացնել, որոնք չեն համապատասխանում իրականությանը, որովհետև հենց Վիեննայում վերջին նախարարական համաժողովի ժամանակ արված եռանախագահող երկրների նախարարների մակարդակով՝ Լավրովի, Թիլերսոնի և Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարի կողմից արված հայտարարությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ՝ ո՛չ, կան կոնկրետ առաջարկներ, սկզբունքներ, որոնք այս բանակցային գործընթացի հիմք են հանդիսանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է նախարարը:

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս կարելի է նվազեցնել լարվածությունը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում` նախարարն ասել է. «Դրանց մասին ասվել էր և պայմանավորվել էինք Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում գագաթաժողովների ժամանակ: Իսկ Դուք լավ գիտեք, և ոչ միայն Դուք, բոլորը լավ գիտեն, որ Ադրբեջանը ամեն ձևով փորձում էր ձևացնել, որ պայմանավորվածություններ չկան, ամեն քայլ ձեռնարկում էր, որ այդ պայմանավորվածությունները կյանքի չկոչվեն, և անգամ ասում էր, իբրև թե Հայաստանը նախապայմաններ է առաջ քաշել, որ պետք է իրականացվեն, որպեսզի բանակցություններն ընթանան: Սա իրականությունից շատ հեռու էր, և եռանախագահների այս վերջին հայտարարությունը դրա մասին էր խոսում, որ ո՛չ, բոլոր պայմանավորվածությունները պետք է իրականացնել: Բայց ոչ միայն այդ: Մի փոքր փակագիծ բացեմ. Ես հարցրեցի իմ գործընկերոջը՝ թե, լավ, նախագահները պայմանավորվեցին լարվածությունը նվազեցնելու համար լրացուցիչ քայլեր ձեռնարկել: Արդյո՞ք Ադրբեջանն այսօր կարող է վերահաստատել այն հանձնառությունը 1994-1995թթ. զինադադարի եռակողմ, անժամկետ համաձայնագրերի վերաբերյալ: Եվ դա միայն մեր պահանջը չէ: Դա այն կոչն է, որը եռանախագահող երկրները տարիներ շարունակ հնչեցնում են: Դուք գիտեք՝ և՛ Հայաստանը, և՛ Ղարաբաղը միշտ հայտարարել են, որ, այո՛, հավատարիմ են մնում այդ համաձայնագրերին, իսկ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է հետ կանգնել այդ պայմանավորվածություններից: Եթե Ադրբեջանը չի կարողանում զինադադարի համաձայնագրերի իրականացման վերաբերյալ վերահաստատել իր հանձնառությունը, ինչպե՞ս մենք կարող ենք խոսել շփման գծում լարվածության նվազեցման, իրական, էական նվազեցման մասին»:

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ  խոսքը գնում է բանակցություններն ինտենսիֆիկացնելու մասին: «Ո՞րն է եռանախագահող երկրների կողմից առաջարկված գլխավոր սկզբունքը կամ մոտեցումը. ոչ Հայաստանի կողմից՝ եռանախագահող երկրների կողմից, որոնք ունեն այս գործընթացում միջնորդության միջազգային մանդատ՝ աջակցելու կողմերին կարգավորման հասնելու համար, և իրենք առաջարկում են երեք հիմնարար սկզբունքներ, որոնց մասին մենք բազմիցս հնչեցրել ենք մեր դիրքորոշումը, որ այո, մենք հավատարիմ ենք այդ սկզբունքների հիման վրա կարգավորմանը գնալուն: Գիտեք՝ երեք այդ սկզբունքներն են՝ տարածքային ամբողջականություն, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշման իրավունք ու ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում: Եվ ես հարցրի իմ գործընկերոջը՝ արդյո՞ք այսօր պատրաստ է վերահաստատել իր հանձնառությունը այդ սկզբունքներին, որովհետև եղել է ժամանակ, որ Ադրբեջանը համաձայնվել է դրանց: 2009թ. ԵԱՀԿ նախարարական խորհրդի ժամանակ՝ Աթենքում, Ադրբեջանը, փաստորեն, համաձայնեց, և մենք հնգակողմ հայտարարություն արեցինք՝ Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարները եռանախագահող երկրների հետ միասին, որտեղ հենց այս երեք սկզբունքներն էին գրված: Այս վերջին՝ Վիեննայի հանդիպման ժամանակ նորից Ադրբեջանը չկարողացավ վերահաստատել այդ հանձնառությունը: Եվ ի՞նչ պատահեց: Եռանախագահող երկրներն իրենց հայտարարության մեջ նորից վերահաստատեցին՝ այո՛, միջազգային հանրության մոտեցումն այն է, որ կարգավորումը պետք է հիմնված լինի այս երեք միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա, որոնց Հայաստանը, իհարկե, բազմիցս իր հավանությունն է տվել և աջակցել է այս սկզբունքների հիման վրա կարգավորմանը: Գիտե՞ք՝ այս հանդիպումներն ինչքան են եղել, միայն նախագահների մակարդակով գրեթե երկու տասնյակ հանդիպում է եղել, իսկ արտգործնախարարների մակարդակով գրեթե վեց տասնյակ հանդիպում: Երևի դժվար է ընդհանրացված ձևով ներկայացնել թե ամեն հանդիպման ժամանակ ինչպես է իրեն պահում Ադրբեջանը։ Բայց ասեմ, որ շատ հանդիպումների ժամանակ, այո՛, Ադրբեջանը լրջորեն բանակցում էր, քննարկում էր, և դա էր պատճառը, որ մենք բազմաթիվ անգամ շատ մոտ էինք համաձայնության գալուն։ Դա, հիշեցնեմ Ձեզ, Կազանն էր, բայց ոչ միայն Կազանը, Կազանից առաջ նաև Սոչիի հանդիպման ժամանակ, Սոչիից առաջ Աստրախանի հանդիպման ժամանակ, Աստրախանից առաջ Սանկտ Պետերբուրգի, և այսպես կարող ենք շարունակել, բայց ամեն պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը նորից հետքայլ էր արել։ Սա է պատճառը, որ մենք չենք կարողանում առաջընթաց արձանագրել։ Բայց բանակցությունները բավական լուրջ են եղել, և, երբ երբեմն Ադրբեջանը ասում է՝ վերջապես պետք է լուրջ բանակցություններ վարենք, ստացվում է՝ իրենց նախագահը քսան հանդիպումներին անլո՞ւրջ բանակցություններ էր վարում»,- մանրամասնել է ՀՀ ԱԳ նախարարը:

Նա շեշտել է, որ Հայաստանը երբեք այդպիսի մոտեցմամբ չի գնում բանակցությունների։ Նրա խոսքով` Հայաստանը միշտ կառուցողական է տրամադրված, նույն կառուցողական տրամադրվածությամբ  գնացել է Ժնևի գագաթաժողովին, և նույն կառուցողական տրամադրվածությամբ` արտգործնախարարների մակարդակով Վիեննայի վերջին հանդիպմանը:  «Մի փոքր առաջ անցնեմ և ասեմ, որ եռանախագահների առաջարկությամբ նախատեսվում է ևս մեկ հանդիպում, որը լինելու է հունվարի երկրորդ կեսին։ Պայմանավորվածությունները արդեն կան, թե կոնկրետ որ օրը և որտեղ է լինելու այդ հանդիպումը: Մենք նորից կառուցողական ենք տրամադրված, որ իսկապես քննարկենք, տեսնենք՝ ինչպես կարող ենք մոտեցնել դիրքորոշումները, որպեսզի ստեղծենք այնպիսի պայմաններ, որ հնարավոր լինի առաջ շարժել այս գործընթացը»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Նախարարը նաև ընդգծել է, որ համանախագահների առաջարկած կարգավորման փաստաթղթից չի կարելի տարանջատել ինչ-որ մեկ դրույթ, ինչպես ադրբեջանական կողմն է անում: Նրա խոսքով` դա փաթեթային առաջարկ է, և այստեղ կա էական գլխավոր առաջարկը՝ այն է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը, որը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա: Այդ ինքնորոշումը պետք է իրականացվի ազատ կամարտահայտության միջոցով, որը պետք է ունենա միջազգային իրավական պարտադիր ուժ, պարտադիր՝ նաև Ադրբեջանի համար։ «Մինչև այդ վերջնական կարգավիճակի որոշումը, Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա նաև միջանկյալ կարգավիճակ՝ այսինքն, երբ ասում ենք միջանկյալ կարգավիճակ, ապա նշանակում է, որ պետք է նաև վերջնական կարգավիճակ լինի, իսկ այդ միջանկյալ կարգավիճակը նշանակում է այն, ինչն այսօր ունի Լեռնային Ղարաբաղը, գումարած այն, որ միջազգային հանրությունը համապատասխան բանաձևով պետք է ֆիքսի, ճանաչի այդ միջանկյալ կարգավիճակը մինչև վերջնական կարգավիճակի որոշումը։ Սա է էականը և գլխավորը, մնացածը ածանցյալ են, ինչպես որ Հայաստանի Հանրապետության Նախագահն է բազմիցս ասել, և ես էլ նույնն եմ կրկնել, պետք չէ այստեղ տարանջատել կամ գլխիվայր շրջել այս ամբողջ գործընթացը»,- նշել է նախարարը

Նալբանդյանն ընդգծել է, որ ԼՂ հակամարտությունը լուծում չի ստանում, որովհետև Ադրբեջանը դեմ է դուրս գալիս ոչ թե Հայաստանի մոտեցմանը, այլ դեմ է դուրս գալիս միջազգային հանրության դիրքորոշմանը: «Արդյո՞ք Ադրբեջանը կփոխի իր դիրքորոշումը 2018 թվականին: Հուսանք: Բայց այլընտրանք չկա բանակցային գործընթացին, և մենք պետք է շարունակենք բանակցությունները և փորձենք գնալ այդ ուղղությամբ՝ միջազգային հանրության հետ միասին և համատեղենք ջանքերը եռանախագահող երկրների հետ»,- եզրափակել է ՀՀ ԱԳ նախարարը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Coca-Cola»-ին առնչվող ընկերությանը սպառնում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի տուգանք Ալցհայմերի հիվանդությամբ տառապող տարեց բրազիլացին 11 օր մոլորված թափառել է Ամազոնի ջունգլիներումԻրանում ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու պայման են նշել բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էԲրիտանիայի ոստիկանությունը կորցրել է սեռական հանցագործությունների համար դատապարտված շուրջ հազար անձի հետքըԴանիան առաջարկում է դպրոցներում արգելել հեռախոսները՝ նաև դասամիջոցներինԿոնգոյում էբոլայով հիվանդության դեպքերը գերազանցել են 11700-ը Ֆրանսիայի պարտքը՝ ՀՆԱ-ի 119%․ Մակրոնը քննարկում է բյուջեի «ոսկե կանոնը»Տաջիկստանը պաշտոնապես ծանուցել է ՄԱԿ-ին Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանական լրատվամիջոցներ․ Ռուսաստանը կարող է միջուկային զենք ուղարկել ուղեծիրԿապանում բախվել են «Mercedes»-ը և «Lexus»-ը․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է Գործադուլ Բելգիայում․ Բրյուսելի և Շառլերուայի չվերթները չեղարկվել են 14 ժամովԱնկախ բոլոր բռնաճնշումներից, օտարի թելադրած Սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել ԿարապետյանԿիևը պատրաստ է քառակողմ բանակցություններին հենց վաղը․ ԶելենսկիՄեծ գուշակի խոսքերը կատարվում են․ ո՞ր նշաններին էր Վանգան բացառիկ հաջողություն խոստացել 2027 թվականին Փաշինյանը սադրիչ խմբերի միջոցով բախումներ կհրահրի. ինքը 2018թ-ի Փաշինյանը չի, որ մարդկանց փողոց հանի. Սուրենյանց (տեսանյութ) Բրյուսելը նոր հարված է պատրաստում Մոսկվային․ թիրախում բանկերն ու գաղտնի նավատորմն ենԶելենսկին բացահայտել է քառակողմ բանակցությունների նոր ծրագիրը․ հանդիպում՝ մինչև Սուրբ ԾնունդՊատմական ռեկորդ աշխատաշուկայում. Գևորգ Պապոյան Նեթանյահուի իշխանությունը վտանգվա՞ծ է․ նրա մրցակիցը անսպասելի քվեարկություն է ծրագրումՉինական լրտեսական ցա՞նց ԱՄՆ-ում․ գաղտնիքներ են փորձել կորզել կեղծ աշխատանքի առաջարկներովՆիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է ՌումինիաBepiColombo տիեզերական ապարատը սկսել է պտտվել Մերկուրիի շուրջՖինլանդիան ցանկանում է Ռուսաստանի սահմանին հակատանկային պատնեշներ կառուցելՆոյեմբերի 24-ի գիշերը հնարավոր կլինի դիտել «Կուղբի լիալուսինը» Միջուկային սպառնալիքներ, Թրամփին մարտահրավեր և նոր տագնապ Եվրոպայում ու ԱսիայումԱլիևի կամակատարի հետ գործարքի չեն գնում․ ճիշտ ճանապարհի վրա ես՝ հրաժարական տո՛ւր. ՍաղաթելյանԼե Պենը զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության՝ երրորդ համաշխարհային պատերազմի վերածվելու վտանգի մասինՌուսական հրթիռները՝ Լեհաստանում․ Հյուսիսատլանտյան դաշինքը շտապ քննարկում է իրավիճակըԻրանի խորհրդարանը պատրաստ է արագացնել միջուկային պայմանագրից դուրս գալու օրինագիծըՓաշինյանը հենց հրաժարական տա, ժողովրդին բերեք ԱԺ, ստիպեք՝ ՔՊ-ն ընդդիմության թեկնածուին քվեարկի. Նաիրա ԶոհրաբյանԻնչո՞ւ է խափանվել Starshield-ն Ուկրաինայում․ կոնգրեսականը դիմել է ՄասկինԵվրամիությունում առաջարկել են Ռուսաստանի քաղաքացիներին վիզաներ տրամադրել միայն առանձին դեպքերում Վարդենյաց լեռնանցքում բուք էNvidia-ի գործը․ ի՞նչ են պատմել ամերիկյան աղբյուրները Ալիս Հուանգի կապերի մասինՄասկ․ արհեստական բանականության ոլորտին կարող են պետք գալ ևս հարյուրավոր միլիարդ դոլարԲելգիայում գործադուլը կանգնեցրել է օդային երթևեկությունըՈրոշ երթուղիներում ժամը 22։30-ից տեղի կունենան ուղեգծերի փոփոխություններ Nvidia-ի բաժնետոմսերը թանկացել են 8,5%-ով՝ բորսայի բացումից առաջԻրանի խորհրդարանը պատրաստ է արագացնել միջուկային պայմանագրից դուրս գալու օրինագիծըՖինանսների նախարարությունը վերանայում է իր աշխատանքը՝ 2031-ի տեսլականի համարStarlink-ը կարող է հայտնվել Tesla-ի մյուս մոդելներում 2027-ի վերջինՕդեսան երկրորդ օրն է մնում առանց էլեկտրականության, ջեռուցման և ջրիԱլկարասը երեք սեթ-փոյնթ փրկեց ու առաջին անգամ նվաճեց Թուրինի տիտղոսըՆախագահի հրամանագրերով մի քանի դեսպաններ հետ են կանչվելԳերմանիան Լիտվայում սկսել է կամիկաձե անօդաչուների առաջին մարտավարական փորձարկումներըPolitico․ Շենժենի գագաթնաժողովը ցույց է տվել Եվրոպայի ազդեցության թուլացումըՉինաստանում նախարարության աշխատակցին մահապատժի են դատապարտել լրտեսության համարՕվեչկինի հարվածը դիպավ դարպասաձողին․ արդեն 16 խաղ՝ առանց գոլի«ԹՐԻՓՓ»-ի մեկնարկը տրվեց. Թրամփի դեմ նոր քայլ, ՆԱՏՕ-ի կոշտ պատասխանը Մոսկվային
Ամենադիտված