Երախտագիտության մեդալ՝ Աղվան Վարդանյանին
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանին շնորհվել է «Երախտագիտության» մեդալ:
ՀՀ նախագահի հրամանագրում ասվում է.
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին և օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Աղվան Արշավիրի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ պարգևատրել Երախտագիտության մեդալով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն